From Wikipedia, the free encyclopedia
Հեբե, Հեբա (հին հունարեն՝ Ἥβη, նաև Հեբեա), հին հունական դիցաբանության մեջ[2] պատանեկության աստվածուհին, Զևսի ու Հերայի դուստրը[3] (որոշ հեղինակների մոտ Հերան ծնել է նրան հազարից[4])։ Օլիմպոսում Հեբեն խնջույքների ժամանակ աստվածներին մատուցում էր նեկտար և ամբրոսիա, մինչ նրան կփոխարիներ Գանիմեդը[5]։
Հեբե | |
---|---|
Տեսակ | աստվածուհի, հունական դիացաբանության աստված և օլիմպիական աստված |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Ἥβη |
Այլ մշակույթներում | Յուվենտա |
Երևի համընկնում է | Յուվենտա |
Զբաղմունք | Պատանկեության աստվածուհի |
Հայր | Զևս[1] |
Մայր | Հերա[1] |
Ամուսին | Հերակլես |
Զավակներ | Ալեքսիարոս և Անիկետոս |
Hebe (mythology) Վիքիպահեստում |
Հեբեն համարվում էր Հերակլեսի երկնային կինը և տրվել էր հերոսին կնության՝ որպես Հերայի հետ հաշտության նշան՝ նրա անմահություն ձեռք բերելուց հետո[6]։ Հերան որդեգրեց Հերակլեսին և նրան կնության տվեց Հեբեին[7]։ Նրանց որդիներին կոչեցին Ալեքսիարոս և Անիկետոս[8]։ Դեռատի աստվածուհու սրբազան ծառը եղել է նոճին (կիպարիս)։ Հեբեի պաշտամունքը գոյություն ուներ Ֆլիունտում (Պելոպոննես)։ Հեբեի տաճար մտնող ստրուկը, ըստ Պավսանիասի վկայության, ստանում էր ազատություն։
Հռոմեացիների մոտ Հեբեն նույնացվում էր Յուվենտայի հետ (լատին․՝ Juventa կամ Juventas)։ Պատկերվում էր աղջնակի տեսքով, ծաղկեպսակով, ոսկե բաժակը ձեռքին։ Երբեմն պատկերվել է Զևսի արծվին կերակրելիս[9]։
Թեթևսոլիկ Հեբեն, Զևսի արծվին կերակրելիս, երկնքից շանթաեռ բաժակը ծիծաղելով թափեց երկրի վրա։ - Ֆ. Ի. Տյուտչև, «Գարնանային ամպրոպ» |
Էպիխարմոսի «Հեբեի ամուսնությունը» կատակերգության[10], Ժ. Ֆ. Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստաններ» («Հեբեի տոնախմբությունը») օպերա-բալետի հերոսուհին է։ Այլաբանորեն «Հեբե» նշանակում է՝ պանդոկապանուհի, մատուցող կին։
Դուք, պանդոկի փոքրիկ չնչին Հեբե։ - Հ. Հաուպտման, «Միքայել Կրամեր» |
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Հեբե (6) աստերոիդը՝ հայտնաբերված 1847 թ.։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.