From Wikipedia, the free encyclopedia
Հելեն Թոմաս (անգլ.՝ Helen Thomas; օգոստոսի 4, 1920[1], Winchester, Կենտուկի, ԱՄՆ - հուլիսի 20, 2013[1], Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի հեղինակ և նորությունների նախկին թղթակից, «Hearst Corporation» լրատվամիջոցի թերթերի սյունակագիր[8] Սպիտակ տան մամուլի կորպուսի անդամ։
Հելեն Թոմաս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1920[1] |
Ծննդավայր | Winchester, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 20, 2013[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Ուտյնի պետական համալսարան և Martin Luther King High School? |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Աշխատավայր | Hearst |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | White House press corps? |
Helen Thomas Վիքիպահեստում |
Հելեն Թոմասը 57 տարի աշխատել է որպես լրագրող, այնուհետև՝ որպես Միացյալ Նահանգների միջազգային մամուլի Սպիտակ տան հաշվետու բյուրոյի ղեկավար։ Թոմասն աշխատել է ԱՄՆ բոլոր նախագահների օրոք՝ սկսած Դուայթ Էյզենհաուերի կառավարման վերջին տարիներից, աչքի է ընկել Ջոն Ֆ. Քենեդիի կառավարման ընթացքում և վերջացրել է Բարաք Օբամաի կառավարման երկրորդ տարում[9]։ Նա առաջին կինն էր մամուլի ազգային ակումբի ղեկավարության մեջ, առաջին կինը, որը դարձավ Սպիտակ տան Լրագրողների ասոցիացիայի անդամ և նախագահ, և առաջին կինը, որը դարձավ Գրիդիրոն ակումբի անդամ։
Հելեն Թոմասը հրաժարական է տվել 2010 թվականի հունիսի 7-ին[10] հարցազրույցի հետևանքով հասարակական բուռն արձագանքի պատճառով[11], որում «Թոմասն ասել է, որ իսրայելցի հրեաները պետք է «դուրս գան Պաղեստինից» և «տուն վերադառնան Լեհաստան, Գերմանիա, Ամերիկա և ուր ասես»» (անգլ.՝ "Thomas said that Jews in Israel should 'get the hell out of Palestine' and "go back home to Poland, Germany, America and everywhere else.'")[8][10][11][12]:
Նա մահացավ երկարատև հիվանդությունից հետո՝ 2013 թվականի հուլիսի 20-ին, իր Վաշինգտոնյան բնակարանում[13]։
Ներկայացվել է Supersisters հավաքածուների քարտերի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.