Էկտոր Կաստրո (իսպ.՝ Héctor Castro, նոյեմբերի 29, 1904(1904-11-29), Մոնտեվիդեո, Ուրուգվայ - սեպտեմբերի 15, 1960(1960-09-15), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ։

Արագ փաստեր Էկտոր Կաստրո, Անձնական տվյալներ ...
Էկտոր Կաստրո
Thumb
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Մականուն միձեռանի
Ծննդյան ամսաթիվ 1904 նոյեմբերի 4
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1960(1960-09-15) (55 տարեկան)
Մահվան վայր Մոնտեվիդիո, Ուրուգվայ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1921-1923 Լիտո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1924-1932, 1933-1936
1932-1933

Ուրուգվայ Նասիոնալ
Արգենտինա Էստուդիանտես

Ուրուգվայ Նասիոնալ
231 (145)[1]
Ազգային հավաքական
1923-1935 Ուրուգվայ 25(18)
Մարզչական կարիերա
1939-1943, 1952
1959

Նասիոնալ

Ուրուգվայի հավաքական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

13 տարեկանում էլեկտրական սղոցից վնասվածք է ստացել և զրկվել աջ ձեռքի թաթից։ Այդ պատճառով ստացել է միձեռանի (El manco) մականունը[2]։

Կարիերա և մրցանակներ

1928 թվականի օլիմպիական չեմպիոն։ 1930 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն[3]։ Կաստրոն առանց ձեռքի ֆուտբոլի աշխարհի միակ չեմպիոնն է։ Աշխարհի առաջնություններում Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին գոլի հեղինակն է։ Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոն։ Որպես խաղացող 3 անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն։

Հանդես է եկել ուրուգվայական «Նասիոնալ» և արգենտինական «Էստուդիանտես» ակումբներում։

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո անցել է մարզչական աշխատանքի։ Նրա մարզչական ղեկավարությամբ «Նասիոնալ» ակումբը 5 անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն[4]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.