Հերման Օբերտ
From Wikipedia, the free encyclopedia
Հերման Յուլիուս Օբերտ (գերմ.՝ Hermann Julius Oberth, հունիսի 25, 1894(1894-06-25)[1][2][3][…], Սիբիու, Ռումինիա - դեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆիզիկոս և ինժեներ, հրթիռային տեխնիկայի և տիեզերագնացության հիմնադիրներից։
Հերման Օբերտ գերմ.՝ Hermann Julius Oberth | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1894(1894-06-25)[1][2][3][…] Սիբիու, Ռումինիա |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1][2] (95 տարեկան) Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Գերեզման | Նյուրնբերգ |
Բնակության վայր(եր) | Մյունխեն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Ռումինիա և Գերմանիա |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, ակնարկագիր, սցենարիստ, ճարտարագետ և Q10497074? |
Գործունեության ոլորտ | Տիեզերագնացություն և ֆիզիկա |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Բաբեշ-Բոլյաի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Augustin Maior? |
Հայտնի աշակերտներ | Վերներ ֆոն Բրաուն[6] |
Ազդվել է | Ժյուլ Վեռն |
Պարգևներ | |
Կուսակցություն | The Homeland? |
Hermann Oberth Վիքիպահեստում |
Սովորել է Մյունխենի (1913-1914, 1919-1920), Կլուժի (1919), Գյոթինգենի (1920-1921), Հայդելբերգի (1921-1923) համալսարաններում։
Աշխատել է Ռումինիայում, Ավստրիայում, Գերմանիայում (1940-1945, մասնավորապես Պենեմյունդեում), Իտալիայում, ԱՄՆ-ում (մասնակցել է ամերիկացի ԵԱԱ-ների և մի շարք հրթիռների ստեղծման աշխատանքներին), 1958-ից՝ ԳՖՀ–ում։
Օբերտը մշակել է հրթիռների թռիչքի տեսության և մթնոլորտի հետազոտման համար դրանց օգտագործման մի շարք հարցեր։ Հրթիռային տեխնիկայի և տիեզերական թռիչքների գերմանական ընկերության (1963 թվականից կոչվում է Օբերտի անվամբ) հիմնադիրներից է։ 1951 թվականին ընկերությունը սահմանել է Օբերտի անվամբ մեդալ, որը շնորհվում է հրթիռային տեխնիկայի և տիեզերագնացության բնագավառի հիմնարար հետազոտությունների և ակնառու նվաճումների համար։