From Wikipedia, the free encyclopedia
Հերմես Եռամեծ (հունարեն՝ Έρμής ο Τρισμέγιστος, լատիներեն՝ Mercurius ter Maximus), հնավանդ իմաստասերի անվանում կամ տիտղոս, որը համարվում էր եգիպտական իմաստության աստված Թոթի և հունական Հերմես աստծու մարմնավորումը։ Պլատոնի համաձայն Հերմեսը ստեղծել է թվաբանությունը, երկրաչափությունը, աստղագուշակությունը և գիրը։ Քրիստոնեական աստվածաբան և գրող Կղեմենտ Ալեքսանդրացին համարում էր Հերմես Եռամեծին աստղաբանական-տիեզերագիսական և դավանաբանական բովանդակության 42 աշխատությունների հեղինակ։ Հերմես Եռամեծի անունից էլ առաջացել է հերմետիզմ թերմինը։
Հերմես Եռամեծ հուն․՝ Ἑρμῆς ὁ Τρισμέγιστος | |
---|---|
Մասնագիտություն | փիլիսոփա և աստղագուշակ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Hermes Trismegistus Վիքիպահեստում |
«Հերմետիկ» ստեղծագործությունների ժողովածուները հունարեն և լատիներեն լեզուներով թվագրվում են մ.թ.1-ից-4-րդ դարերով, և քիչ հավանական է, որ նրանք մեկ հեղինակի գրվածքներ լինեն։ Նրանք գրված են պլատոնյան երկխոսությունների տեսքով և բաժանվում են 2 հիմնական խմբերի՝ "գործնական" կամ "հանրամատչելի" հերմետիզմ՝ աստղագուշակության, ալքիմիայի, մոգության և այլ գաղտնագիտությունների վերաբերյալ և "բարձր" կամ "գիտական" հերմետիզմ, որը տալիս էր աստվածաբանական և իմաստասիրական հարցերի մեկնությունը։ Այս երկու ուղղությունները սերտորեն կապված են եղել և մշտապես փոխազդել։ Առավել վաղ հերմետիկ ստեղծագործությունները նվիրված էին աստղաբաշխությանը, այնուհետև նրանց միացան ալքիմիական և բժշկական, իսկ ավելի ուշ՝ փիլիսոփայական աշխատությունները։ Հերմեսի աստվածաբանական ստեղծագործությունները ներառված են 17 աշխատությունների մեջ՝ Corpus Hermeticum, Ստոբեի լայնածավալ հատվածներում և Ասկլեպիոսի լատինական թարգմանություններում, որոնք պահպանված են Ապուլեոսի մոտ։ Ուշ միջնադարում առավելապես սիրված և տարածված էր Հերմես Եռամեծի Զմրուխտե քառասալիկը (կամ Tabulae Smaragninae), որի հնագույն տարբերակներից մեկը պահվում է Երևանի Մատենադարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմես Եռամեծ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.