From Wikipedia, the free encyclopedia
Մեռյալների գիրք Հին Եգիպտոսում (անգլ.՝ Book of the Dead, հունարեն՝ Αιγυπτιακή Βίβλος των Νεκρών), եգիպտական հիմների և կրոնական տեքստերի հավաքածու, որը դրվում էր դամբարանում՝ անդրշիրիմյան աշխարհում դժվարությունները հաղթահարելու և բարեկեցություն գտնելու գործում մեռյալին օգնելու նպատակով[1]։ Մեռյալ գրքերի տարբեր կրկնօրինակներ կարող են պարունակել տարբեր ծավալի մի քանիսից մինչև 200 գլուխ՝ սկսած երկար բանաստեղծական հիմներից մինչև միատող մոգական բանաձևերը։
Հին եգիպտական Մեռյալների գիրք եգիպ.՝ 𓂋𓏤𓈓𓏌𓏤𓉐𓂋𓏏𓂻𓅓𓉔𓂋𓅱𓇳𓏤 | |
---|---|
Հեղինակ | Թոթ |
Տեսակ | կրոնական գիրք, Հին Եգիպտոսի հուղարկավորության տեքստեր և text witness? |
Թեմա | Duat? և funeral rite? |
Բնօրինակ լեզու | եգիպտերեն |
Երկիր | Հին Եգիպտոս |
Book of the Dead Վիքիպահեստում |
հիերոգլիֆներ «Մեռյալների գիրք» |
---|
«Մեռյալների գիրք» անվանումը տվել է եգիպտագետ Ռիխարդ Լեպսիուսը, սակայն ավելի ճիշտ կլիներ այն անվանել «Հարության գիրք», քանի որ գրքի եգիպտական անվանումն է՝ «Ռաու նու պերեմ էմ խերու», որը թարգմանաբար նշանակում է «Գլուխներ ելք դեպի օրվա լույսի մասին».[2]:
«Մեռյալների գրքի» լավագույն օրինակները, որոնք գրվել են պապիրուսի մագաղաթի վրա, պատկանում են 18-րդ դինաստիայի մշակույթի բարգավաճման ժամանակաշրջանին։ Մեռյալների գրքից հատվածներով մեծ քանակությամբ պապիրուսներ հայտնաբերվել են Թեբե քաղաքի գերեզմանոցներում, այդ պատճառով Մեռյալների գրքի տարբերակն, որն այդ ժամանակաշրջանում մեծ տարածում է գտել, անվանում են Թեբեյան։ Դրանց մեծ մասը հայտնաբերվել է Թեբեյի գերեզմանոցներում և պատկանում էր քուրմերին և նրանց ընտանիքներին։ Այդ պապիրուսները գունազարդված էին նրբագեղ պատկերներով, որտեղ պատկերված էին թաղման, հոգեհանգստի արարողության կատարման, հետմահու դատավարության և այլ տեսարաններ։
«Մեռյալների գիրքը» կապված է ավելի վաղ հոգեհանգստի տեքստերի հավաքածուների՝ «Սարկոֆագների տեքստեր» (Միջին թագավորություն) և «Բուրգերի տեքստեր» (Հին թագավորություն)։
Հին թագավորության դարաշրջանում գոյություն ուներ ավանդույթ մահացած արքայի համար բարձրաձայն արտասանել կախարդանքի խոսքեր, որոնք նրան պետք է ապահովեին անդրշիրիմյան կյանք։ Ավելի ուշ նմանատիպ տեքստերը սկսեցին գրի առնել և դնել եգիպտական ազնվականների դամբարաններում։
Հետազոտողների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 125-րդ գլուխը, որտեղ նկարագրվում է Օսիրիսի հետմահու դատաստանը։ Մեռյալների գրքի այդ գլուխն ունի նաև պատկեր՝ Օսիրիս (անդրշիրիմյան աշխարհի արքան և դատավորը) նստած է գահին արքայական իշխանության նշաններով (թագով, գավազանով և մտրակով)։ Վերևում պատկերված է 42 աստված (հավանաբար, նոմոսների աստվածները)։ Սրահի կենտրոնում կանգնած է կշեռք, որի օգնությամբ Տոտ և Անուբիս աստվածները կշռում են մահացածի սիրտը (հոգու խորհրդանիշը հին եգիպտացիների մոտ)։ Կշեռքի մի նժարի վրա գտնվում էր սիրտը, այսինքն մահացածի խիղճը, թեթև կամ մեղքերով ծանրաբեռնված, իսկ մյուս նժարին՝ Ճշմարտությունը Մաատ աստվածուհու փետուրի կամ Մաատի քանդակի տեսքով։ Եթե մարդը երկրի վրա արդար կյանք է վարել, ապա նրա սիրտը և փետուրը նույն կշիռն ունեին, իսկ եթե մեղքեր ուներ, ապա սիրտն ավելի ծանր էր։ Արդարացված մահացածին ուղարկում էին անդրշիրիմյան դրախտ, իսկ մեղսավորին խժռում էր Ամատ հրեշը (կոկորդիլոսի գլխով առյուծը)[3]։ Դատի ժամանակ մահացածը դիմում է Օսիրիսին, այնուհետև 42 աստվածներից յուրաքանչյուրին՝ հայտնելով մահացու մեղքերի մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.