Հիպերինֆլյացիա
From Wikipedia, the free encyclopedia
Հիպերինֆլյացիա, գնաճ բարձր, կամ չափից ավելի բարձր տեմպերով: Տարբեր աղբյուրներում տարբեր չափանիշներ են սահմանվում։ Դա կարող է լինել 3 տարվա ընթացքում գների բարձրացում 100 %-ից ավելի (այսինքն 3 տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս 2 % բարձրացում)[1], ավելի քան 50% ամսվա կտրվածքով (այսինքն 129.7 անգամ տարվա ընթացքում)[2], տարվա ընթացքում բարձրացում 10 անգամից ավել (+900%)[3]:
Հիպերինֆլյացիան դասակարգում են որպես առանձին տեսակ, քանի որ այն կործանման է տանում ապրանքա-դրամային հարաբերությունը և երկրի ֆինանսական համակարգը, քանի որ վստահությունը փողի նկատմամբ կորում է։ Փողը կորցնում է իր ուրույն դերը տնտեսության մեջ, որպես արժեքի չափանիշ, շրջանառության միջոց, կուտակման միջոց, վճարման միջոց։ Հիպերինֆլյացիայի պայմաններում նկատվում է գների արագ և անընդհատ բարձրացում, մարդիկ փորձում են ազատվել արժեզրկվող փողից որքան հնարավոր է շուտ։ Հիպերինֆլյացիայի շրջանը պետությանը ճգնաժամի մեջ է գցում։ Հիպերինֆլյացիային կարող է ուղեկցել պետության պարտքերը, զանգվածային սնանկությունը, բարտերի ավելացում առավելագույն չափով և դրամական միջոցներ գործածելուց հրաժարում, բնակչության աղքատացում`չկարողանալով գումար տնտեսել։