Բարտեր
From Wikipedia, the free encyclopedia
Բարտեր, փոխանակման համակարգ առևտրի ոլորտում, որով գործարքի մասնակիցները ուղղակիորեն փոխանակում են ապրանքներ կամ ծառայություններ այլ ապրանքների կամ ծառայությունների համար՝ առանց փոխանակման միջոց օգտագործելու, ինչպես, օրինակ, փողը[1]։ Տնտեսագետները բարտերն առանձնացնում են տարբեր հիմանավորումներով։ Բարտերը սովորաբար տեղի է ունենում երկկողմանի հիմունքներով, բայց կարող է լինել բազմակողմանի (այսինքն՝ միջնորդավորված առևտրի փոխանակման միջոցով)։ Զարգացած երկրներից շատերում բարտերը սովորաբար լինում են զուգահեռ դրամական համակարգերին, որն էլ շատ սահմանափակ է։ Շուկայի դերակատարները բարտերը օգտագործում են որպես փողի փոխարինում, որպես դրամական ճգնաժամի ժամանակ փոխարկման մեթոդ, օրինակ, երբ արտարժույթը դառնում է անկայուն (օր.՝ հիպերինֆլյացիա) կամ պարզապես անհասանելի է առևտուր իրականացնելու համար։ Տնտեսագետները դեռևս Ադամ Սմիթի ժամանակներից ի վեր (1723-1790), ովքեր նայում էին սովորական և ոչ առաջադեմ հասարակություններին որպես օրինակ, և օգտագործել են բարտերի անարդյունավետությունը՝ բացատրելու փողի, տնտեսության ինչպես նաև կարգապահության զարգացման համար։ Այնուամենայնիվ, ոչ մի ազգագրական ուսումնասիրություն չի ցույց տվել, որ ներկա կամ անցյալի ցանկացած հասարակություն օգտագործել է բարտեր՝ առանց որևէ այլ փոխանակման կամ չափման միջոցների, ոչ էլ մարդաբանները չեն գտել ապացույցներ, որ փողը ծագել է բարտերից՝ փոխարենը գտել են որպես նվեր տալու (վարկային ծառայությունների առաջխաղացում- սեփական միջոցներից երկրաժամկետ գումար տալու հատկացնելու մեթոդը) ապրանքների և ծառայությունների փոխանակման ամենատարածված միջոցը[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարտեր (այլ կիրառումներ)