From Wikipedia, the free encyclopedia
Հիջաբ (արաբ․՝ حجاب - Ծածկոց), իսլամում ընդունված ցանկացած հագուստ (գլխից մինչև ոտքեր), որը ծածկում է կնոջ մարմինը։ Արևմտյան երկրներում հիդջաբ անվան տակ ընկալվում է իսլամադավան կնոջ ավանդական գլխաշորը։
Հիջաբը միայն գլխաշոր չէ, այլ հագուստ է, որը ամբողջովին համապատասխանում է Շարիաթի պահանջներին։ Այն կարվում է չձգվող կտորից և երկար է։ Ավանդաբար հիդջաբի կրումը կապված է Ղուրանի հետ (հատկապես՝ 33:59, 24:31), չնայած այս սովորությունը ունի մինչիսլամական ծագում[1]։
Անհրաժեշտ է նշել, որ այս հայաթներից և ոչ մեկում, ինչպես նաև վերը նշված հադիսում չի նշվում, որ կինը պարտավոր է ծածկել գլուխը։ Չնայած որ, գրեթե բոլոր իսլամադավան աստվածաբանները նշում են, որը մարմինը պետք է ծածկվի, բացառությամբ դեմքի և դաստակի։
Որոշ կառավարություններ խրախուսում և նույնիսկ պարտադրում են կանանց կրել հիդջաբ, իսկ որոշները՝ արգելում են։ Հիջաբ կրելը պարտադիր է Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Իրանում և Եմենում։ Սուդանի քրեական օրենսգիքը թույլատրում է տուգանել բոլոր այն կականց, ովքեր խախտել են կանացի հագուստ կրելու կանոնները։
Թուրքմենիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, չնայած որ հիմնականում իսլամադավան են, արգելում են իրենց քաղաքացիներին կրելու հիդջաբ պետական հաստատություններում, դպրոցներում և համալսարաններում[3][4][5][6][7]։
Առաջին անգամ հիդջաբից ցուցադրական հրաժարումը տեղի է ունեցել 1870-ական թվականներին Եգիպտոսում։ Առաջին մուսուլմանական երկիրը, որը պաշտոնապես արգելք է դրել հիդջաբ կրելու վրա, Թուրքիան է։ Այն տեղի է ունեցել 1925 թվականին։ Սակայն 2008 թվականին այդ արգելքը հանվեց, քանի որ ըստ թուրք պատգամավորների այն հակասում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին[8]։
2004 թվականի մարտի 15-ին Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը արգելում էր կրել «նշան կամ հագուստ, որը անմիջականորեն ցուցադրում է կրոնական պատկանելիությունը»։ Կատարվածը դիտարկվեց մուսուլմանների իրավունքների խախտում[9]։
2016 թվականին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պահակներից մեկը չի թողել հիդջաբով աղջկան մտնելու համալսարանի շենքը։ Իրավական հարցերով պրոռեկտորի միջամտության արդյունքում միայն թույլատրվեց աղջկան մասնակցելու նախապատրաստական կուրսերի։ Շուտով Ռուսաստանի ԿԳՆ-ն քննադատեց պահակի գործողությունըշ[10]։
2012 թվականի հոկտեմբերին Ստավրոպոլի երկրամասում հասունացավ սկանդալ մուսուլմանաբնակ շրջանների դպրոցներում հիդջաբ կրելու արգելքի հետ կապված[11][12][13][14][15][16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.