Վինսենթ վան Գոգի նկար From Wikipedia, the free encyclopedia
Հիրիկներ (ֆր.՝ Les Iris), հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը, որն ստեղծվել է 1889 թվականին՝ նկարչի մահից մեկ տարի առաջ։
Հիրիկներ ֆր.՝ Les Iris | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 71 |
լայնություն | 93 |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[1] |
ժանր | ծաղկային նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Գեթի կենտրոն[2] |
հավաքածու | Փոլ Գեթթի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vangoghgallery.com/catalog/Painting/244/Irises.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Irises by Vincent van Gogh (Saint-Rémy, 1889) Վիքիպահեստում |
Կտավում բացակայում է լարվածությունը, ինչն առկա էր նախորդ աշխատանքներում։ Նկարիչն այս նկարն անվանել է «իր հիվանդությունը լիցքաթափող», քանի որ զգում էր, որ նկարելն օգնում է պայքարելու հիվանդության դեմ։ Այս նկարում, ինչպես նաև որոշ այլ նկարներում, զգացվում է ճապոնական ուկիյո-է փորագրության ազդեցությունը։ Այն դրսևորվում է ուրվագծերի ընդգծմամբ, անսովոր դիտանկյունով, օբյեկտի` իրեն ոչ բնորոշ գույներով ներկայացմամբ։
Սկզբնական շրջանում նկարը ձեռք է բերել ֆրանսիացի արվեստագետ Օկտավ Միրբոն` վճարելով 300 ֆանկ։ 1987 թվականին «Հիրիկները» դարձել է ամենաթանկ կտավը՝ ժամանակի համար սահմանելով ռեկորդային գումար. այն վաճառվել է Ալան Բոնդին 53.9 միլիոն դոլարով (ռեկորդը պահպանվել է 2.5 տարի)[3]։ Սակայն վերջինս, չունենալով բավարար գումար գործարքը ավարտին հասցնելու համար, 1990 թվականին վերավաճառել է կտավը Փոլ Գեթթի թանգարանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.