Հյուսիսային Եվրոպայի երկրներ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Եվրոպայի երկրներ (շվեդ.՝ Norden, անգլ.՝ Nordic countries), քաղաքական, աշխարհագրական մշակութային տարածաշրջան Հյուսիսային Եվրոպայում։ Այն ներառում է Սկանդինավիայի երկրները՝ Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, նրանց հետ պատմականորեն կապեր ունեցող Ֆինլանդիան, Իսլանդիան, ինչպես Ալանդյան կղզիներ, որը ինքնավար ֆիննական պրովինցիա է, Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները։ Շատ հաճախ այս բոլոր երկրները միացյալ անվանում են Սկանդինավյան երկրներ կամ ուղղակի Սկանդինավիա, որը այնքան էլ ճիշտ եզրույթ չէ[1][2][3][4]։
Այս երկրների պետական դրոշների նմանությունն այն է, որ բոլորի դրոշների վրա առկա է խաչ՝ Սկանդինավյան խաչը, որը տեղակայված է կենտրոնից դեպի ձախ։
- Դանիա — սահմանադրական միապետություն, կիրառում է խորհրդարանական համակարգ
- Գրենլանդիա — ինքնավար շրջան Դանիայի կազմում
- Ֆարերյան կղզիներ — ինքնավար շրջան Դանիայի կազմում
- Իսլանդիա — խորհրդարանական հանրապետություն
- Նորվեգիա — սահմանադրական միապետություն, կիրառում է խորհրդարանական համակարգ
- Ֆինլանդիա — խորհրդարանական հանրապետություն
- Ալանդյան կղզիներ— շվեդախոս ինքնավար մարզ Ֆինլանդիայի կազմում
- Շվեդիա — սահմանադրական միապետություն, կիրառում է խորհրդարանական համակարգ