հայ բանասեր, թարգմանիչ, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Հոմեր Ռուբենի Վանյան (նոյեմբերի 8, 1938, Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2018, Ստեփանակերտ[1]), բանասեր, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ (1991), ԼՂԻՄ (1991) և Արցախի ժուռնալիստների միությունների անդամ[2][3][4]։
Հոմեր Վանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1938 |
Ծննդավայր | Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 12, 2018 (79 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | Արցախ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1963) |
Մասնագիտություն | բանասեր, թարգմանիչ և լրագրող |
Ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը և ստացել պատմության, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում (1963)։
Աշխատել է Մարտակերտի ՄՏԿ-ում (1956-1958), Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, Կուսապատ և Մարաղա գյուղերի դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ (1963-1964), Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի 8-ամյա դպրոցում (1964-1965), ԼՂԻՄ պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող, ավագ գիտաշխատող (1965-1967), ԼՂԻՄ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես ռադիոհաղորդավար, խմբագիր, ավագ խմբագիր (1967-1988), գրական-գեղարվեստական հեռուստահաղորդումների, տեղեկատվության խմբագրության խմբագիր (1988-1995), ադրբեջաներեն ռադիոհաղորդումների ստեղծագործական միավորումում՝ որպես խմբագիր (1997-1998), «Մարտիկ» թերթի խմբագրությունում՝ որպես թարգմանիչ, խմբագրի տեղակալ, թղթակից, սրբագրիչ (1993-2006)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.