From Wikipedia, the free encyclopedia
Հոնոր Բլեքման (անգլ.՝ Honor Blackman, օգոստոսի 22, 1925[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] - ապրիլի 5, 2020[3][4][2], Lewes, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի դերասանուհի։
Հոնոր Բլեքման Honor Blackman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1925[1][2] |
Ծննդավայր | Միացյալ Թագավորություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Մահացել է | ապրիլի 5, 2020[3][4][2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Lewes, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց[5], The Ellen Wilkinson School for Girls? և North Ealing Primary School? |
Մասնագիտություն | Դերասան |
Գործունեություն | 1947 թվական |
Ամուսին | Մորիս Կաուֆման |
Կայք | honorblackman.co.uk |
Honor Blackman Վիքիպահեստում |
Հոնոր Բլեքմանը ծնվել է Լոնդոնում։ Դերասանական կրթություն ստացել է Գիլխոսկի երաժշտության և թատրոնի դպրոցում։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1947 թվականին «Պատվի համար» դրամայում։ Վերջին տասնամյակում դերասանուհին շատ պահանջված է եղել բրիտանական կինոյում, «Այսքան երկար շուկայում» (1950), «Կանաչ վայրենի եղեգը» (1951), «Արյան հետք լուսնի վրա» (1952), «Տիտանիկի կործանումը» (1958) և այլն։
Մեծ հայտնություն նա ձեռք է բերել 1962 թվականին, այն բանից հետո, երբ Բլեկմանը դարձավ Կեյտ Գեյլիի դերակատարը բրիտանական հայտնի «Վրիժառուներ» հեռուտասերիալում։ Հենց այդ սերիալի հաջողությունն ստիպեց պրոդյուսեր Ալբերտ Բրոկկոլիին Հոնորա Բլեկմանին հրավիրել «Գոլդֆինգեր» ֆիլմում մարմնավորելու Պուսսի Գալորի դերը։
Հեռուստասերիալների և մեծ էկրանների դերերից բացի, Հոնոր Բլեքմանը ակտիվ է եղել նաև թատրոնի բեմում։ Նա հայտնվել է տարբեր դերերում Վեստ–Էնդում, ինչպես նաև թատերական շրջագայություններ է ունեցել Մեծ Բրիտանիայում։
Դերասանուհին ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա երկրորդ ամուսինը՝ դերասան Մորիսոմ Կաուֆման, ունեցել է երկու երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.