հայ հրապարակախոս, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Հակոբի Հակոբյան, գրական ծածկանունը Վարդ Շահենի[3], իրական ազգանունը՝ Չորթանյան[4] (1876[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1937[1][2]), պատմաբան, հրապարակախոս, գրող։ Պրոֆեսոր (1928)։ ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի իսկական անդամ (1935), Ստալինյան բռնաճնշումների զոհ։
Հովհաննես Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1876[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1937[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1890)[1] և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1][2] (1928) |
Մասնագիտություն | պատմաբան, հրապարակախոս, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | New York Post?[1], Սանասարյան վարժարան[1], Մշակ[1][2], Արեւ[1] և Երևանի պետական համալսարան[1][2] |
Ամուսին | Նոյեմի Հակոբյան |
Երեխաներ | Շահեն Հակոբյան |
Հովհաննես Հակոբյանը ծնվել է 1876 թվականի օգոստոսի 16-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում։ 1890-ական թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1904 թվականին ավարտել է Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրության ֆակուլտետը, նույն համալսարանի պրոֆեսոր։ 1907 թվականին Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908 թվականին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա։ Հաս-կրթական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում։ 1912 թվականին Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչն էր։ 1915 թվականին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով։ 1922-1927 թվականներին՝ «Արև» օրաթերթի խմբագրապետ։ 1927 թվականից բնակություն է հաստատել Հայաստանում։ 1928 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը ՀԽՍՀ-ում։ Հովհաննես Հակոբյանի նախաձեռնությամբ և «Մելգոնյան ֆոնդի» միջոցներով 1933-1937 թվականներին կառուցվել է Ալ․ Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի մասնաշենքը (որտեղ էլ գտնվում էր Մատենադարանը), Երևանի պետական համալսարանի աստղադիտարանը, տպարանն ու հրատարակչությունը, ինչպես նաև, արտասահմանից Հայաստան են բերվել բազմաթիվ ձեռագրեր[5]։
Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին։ Հրապարակախոսական երկերում մերկացրել է գերմանացի իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918)։
1938 թվականի հուլիսի 18-ին Հովհաննես Հակոբյանը անհիմն դատապարտվել է գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ 1956 թվականի ապրիլի 28-ին Հակոբյանի քննչական գործը վերանայվել է, և հանցակազմի բացակայության պատճառով նա լիովին արդարացվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.