Հույն-սերբական հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանը և Սերբիան ունեն սերտ դիվանագիտական հարաբերություններ, որոնք ավանդաբար եղել են բարեկամական [Ն 1] պայմանավորված երկու ժողովուրդների միջև մշակութային, կրոնական և պատմական կապերով։
Սերբերի և հույների մեծամասնությունը դավանում է արևելյան ուղղափառ հավատքը, և երկու ազգերը պատմականորեն կապված են եղել դաշնակցային պայմանագրերով։ Նորագույն պատմության մեջ այս հարաբերություններին նպաստել են նաև Օսմանյան կայսրության դեմ հեղափոխությունները, Բալկանյան պատերազմները, համաշխարհային և հարավսլավական պատերազմները։ Հունաստանը դեմ էր Հարավսլավիայի ՆԱՏՕ-ի ռմբակոծմանը, լինելով ՆԱՏՕ-ի միակ անդամը, որը դատապարտեց գործողությունները և բացահայտորեն արտահայտեց իր անհամաձայնությունը։ Հարցումները ցույց են տվել, որ Հունաստանի բնակչության 94%-ը լիովին դեմ է ռմբակոծությանը։ Այնուհետև Հունաստանը հրաժարվեց ճանաչել Կոսովոյի անկախության անուղղակի հռչակումը[Ն 2], աջակցելով Սերբիայի դիրքորոշմանը այս հարցում՝ որպես Եվրամիության հինգ անդամ երկրներից մեկը, որը դա արել է։
Հունաստանը ԵՄ-ին Սերբիայի անդամակցության թեկնածության ուժեղ ջատագովն է, և 2003 թվականին նա առաջարկել է «Agenda 2014»-ը՝ խթանելու նախկին Հարավսլավիայի մնացած բոլոր պետությունների և Ալբանիայի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Երկու երկրները համագործակցում են անվտանգության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում, ընդ որում Հունաստանը ԵՄ անդամ երկրներից Սերբիայում երրորդ առաջատար ներդրողն է և ընդհանուր առմամբ հինգերորդը (2013 թվականի դրությամբ)։