Եվրոպական միություն
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միություն, Եվրամիություն (ԵՄ), իրավունքի քաղաքական համայնք՝ հիմնված միջազգայնացված կազմակերպության «sui géneris» ռեժիմի վրա, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը։ Բաղկացած է եվրոպական 27 երկրներից և հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին՝ Եվրոպական միության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից[5]։
Պաշտոնական լեզուներով
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Նշանաբան Միասնություն բազմազանության մեջ՝ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Օրհներգ Ձոն ուրախության (նվագախմբային) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մայրաքաղաք | Բրյուսել (դե ֆակտո)[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խոշոր քաղաքներ | Բեռլին և Փարիզ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պաշտոնական լեզուներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տեղաբնականուն | Եվրոպացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տեսակ | Քաղաքական-տնտեսական միություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անդամներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ղեկավարներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Եվրոպական հանձնաժողովի նախագահ | Ուրսուլա ֆոն դեր Լեյեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Եվրոպական Խորհրդի նախագահ | Շառլ Միշել | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Եվրոպական խորհրդարանի նախագահ | Ռոբերտա Մետզոլլա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Օրենսդիր մարմին | Եվրոպական միության խորհուրդ Եվրոպական խորհրդարան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ձևավորում[2] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հռոմի պայմանագիր | հունվարի 1, 1958 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մաաստրիխտի պայմանագիր | նոյեմբերի 1, 1993 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մակերես | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր | 4.324.782 կմ2 (7-րդը աշխարհում) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ջրային (%) | 3,08 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2016 թվական | 510.056.011[3] (3-րդը աշխարհում) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խտություն | 117.9/կմ2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՀՆԱ (ԳՀ) 2015 թվական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր | $19,205 տրիլիոն (2-րդը աշխարհում) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մեկ շնչի հաշվով | $37,852 (25-րդը աշխարհում) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՀՆԱ (անվանական) 2015 թվական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր | $16.220 տրիլիոն (2-րդը աշխարհում) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մեկ շնչի հաշվով | $31,918 (25-րդը աշխարհում) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ջինիի գործակից (2010) | 30.4(միջին) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՄԶԻ (2011) | 0,876[4] (շատ բարձր, 14-25-րդ աշխարհում) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտարժույթ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
europa.eu |
Այդ ակտով «Եվրոպական միություն» բարձրագույն կառույցը միավորվում էր և հիմնվում նախկինում գոյություն ունեցող եվրոպական երեք համայնքների՝ «Ածուխի և պողպատի եվրոպական միության», «Ատոմային էներգիայի եվրոպական միության» և «Եվրոպական տնտեսական միության» վրա. դրանց ավելացվում էր նաև արտաքին միասնական քաղաքականությունը և քաղաքական ու իրավական համագործակցությունը՝ այսպիսով կազմելով մի բարդ համակարգ, որը հայտնի է որպես «երեք սյուներ»։ Այնուամենայնիվ, 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի համաձայնագրի ուժի մեջ մտնելով, Եվրոպական միությունն ամբողջությամբ, թեև որոշակի յուրահատկություններով, փոխարինեց Եվրոպական համայնքներին ու դրանով ստանձնեց իր եզակի իրավական կողմնորոշումը՝ որպես միջազգային իրավունքի առարկա[6]։
Եվրոպական միությունը զարգացրել է իրավական ու քաղաքական` եվրոպական համայնքային աշխարհում եզակի մի համակարգ, որը ղեկավարվում է ներքին բարդ մեխանիզմներով ու ընթացակարգերով, որ պատմության ընթացքում ընդարձակվել ու զարգացում են ապրել մինչև ներկայիս կառավարման հիբրիդային, նմանը չունեցող համակարգի հաստատում, որը համախմբում է բազմակողմ համագործակցության տարրեր՝ ամուր կերպով ինստիտուցիոնալացված, հստակ վերազգային կողմնորոշման, որ ղեկավարվում են տարածքային ինտեգրման շեշտված դինամիկայով։
Այս ամենը ենթարկվում է մի քայլի, որի իրավական ու քաղաքական բնույթը շատ վիճելի է, մինչդեռ դրա գործառական տարրերն ու պատմական զարգացումը՝ դեռևս բաց, ներկայումս մատնանշում են ժամանակակից համադաշնության կամ գերակայող կառավարման մի հատուկ ձև՝ խիստ ինստիտուցիոնալացված և դաշնային ծառայության պատմաքաղաքական շնչով, նոր միջազգային դաշնության իմաստով և ոչ թե դասական դաշնային պետության, որը որոշակի հստակությամբ երևում է այնպիսի շրջանակներում, ինչպիսիք են եվրոպական քաղաքացիությունը, առաջնահերթության սկզբունքները և ուղղակի ազդեցությունը, որ կիրառվում են իրավական և ազգային կարգերով, իրավասության համակարգը կամ դրամական միությունը (եվրոյի համակարգը)։
Եվրամիությունը խթանում է մայրցամաքային ինտեգրումը ընդհանուր քաղաքականության միջոցով, որն ընդգրկում է գործունեության տարբեր շրջանակներ՝ հիմքում հիմնականում տնտեսական, որոնք աստիճանաբար տարածվում են քաղաքական շրջանակների վրա[7]։ Ընդհանուր նպատակներին հասնելու համար միության երկրները վերջինիս վերապահում են որոշակի իրավասություններ՝ իրագործելով ընդհանուր կամ համօգտագործելի ինքնիշխանություն, որը բացվում է համայնքային ալիքների միջոցով։
Եվրամիությունը ղեկավարվում է ներկայացուցչական ժողովրդավարության վարչակարգի ներքին համակարգով[8]։ Այն ունի յոթ հաստատություն. Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական խորհուրդը, Խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրամիության արդարադատության դատարանը, Աուդիտորների պալատը և Եվրոպական կենտրոնական բանկը։ Եվրոպական խորհուրդը իրագործում է քաղաքական ընդհանուր կողմնորոշման և արտաքին ներկայացուցչության գործառույթ, նշանակում է սահմանադրական բարձր հաստատությունների ղեկավարներին. Եվրոպական խորհրդարանը և Խորհուրդը իրագործում են պայմանների հավասարության օրենսդրական իշխանությունը՝ ընդունելով միասնական որոշումներ, բացառությամբ հատուկ օրենսդրական միջոցների, որտեղ Խորհրդարանը պարզապես խորհրդատվական դեր ունի[9][10]։ Հանձնաժողովը կամ Հանձնակատարների քոլեջը իրագործում է Միության իրավունքը, վերահսկում է դրա կատարումը և իրագործում իր քաղաքականությունը, բացառապես դրան է պատկանում Խորհրդարանի և Հանձնաժողովի առջև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավասությունը[10]. Արդարադատության դատարանը իրականացնում է բարձրագույն իրավասու խնդիրները համայնքային իրավական համակարգում. Աուդիտորների պալատը վերահսկում և ղեկավարում է ֆինանսների և համայնքային միջոցների պատշաճ բաշխումն ու կառավարումը. Եվրոպական կենտրոնական բանկը ուղղորդում և իրագործում է եվրոյի գոտու միակ դրամավարկային քաղաքականությունը։
Միությունը ունի նաև տարբեր գործառույթներ կատարող այլ մարմիններ, ինչպես Սոցիալ-տնտեսական հանձնաժողովը, Մարզային հանձնաժողովը, Եվրոպական ժողովրդի պաշտպանը, Արտաքին հարցերի և քաղաքական անվտանգության բարձրագույն ներկայացուցիչը և այլն։
2012 թվականին Եվրոպական միությունը արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի «վեց տասնամյակների ընթացքում Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջընթացի իր ներդրման համար»[11][12]։ 2017 թվականին այն ստացավ Աստուրիասի արքայադստեր համերաշխության մրցանակը՝ «ժամանակակից Եվրոպայում խաղաղության ամենաերկար ժամանակաշրջանի նվաճման համար՝ իրագործելով աշխարհում այնպիսի արժեքների ներդրում և տարածում, ինչպիսիք են ազատությունը, մարդու իրավունքները և համերաշխությունը»[13]։