Հոփա
քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում / From Wikipedia, the free encyclopedia
Հոփա (թուրքերեն՝ Hopa), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում, Արդվինի մարզում։ Գտնվում է Արդվին քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա։ Հոփան գտնվում է թուրք-վրացական պետական սահմանի մոտ՝ Սև ծովի ափին։ 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 32 209 մարդ, որից 17 361-ը բնակվում են քաղաքում։ Շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 389 կմ²։ Քաղաքում հիմնականում բնակվում են համշենահայեր։ Քաղաքում բնակվում են նաև թուրքեր և լազեր։ Դեռ 17-րդ դարում Էվլիյա Չելեբին գրել է, որ քաղաքի բնակչության մեծ մասը եղել են լազեր և քիչ քանակությամբ հույներ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Հոփա | ||
թուրքերեն՝ Hopa | ||
Երկիր | Թուրքիա | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | ▼27 176 մարդ (2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 08600 | |
Պաշտոնական կայք | hopa.bel.tr | |
| ||
Քաղաքն ունի նավահանգիստ, որտեղից նավերը շարժվում են դեպի Ստամբուլ կամ Բաթում։ Սահմանի հակադիր հատվածում գտնվում է վրացական անցակետը, որը գտնվում է Սարփի գյուղում։ Ներկայումս Հոփան ծառայում է որպես կեցավայր բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար, ովքեր Ստամբուլից մեկնում են դեպի հարևան Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան։ Նախկինում, մինչև վրաց-թուրքական սահմանի բացումը, շրջանի բնակչությունը զբաղվել է միայն գյուղատնտեսությամբ։ Ներկայումս, Հոփայում զարգանում է նաև ծովային տուրիզմը։