Հռանդեայի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Հռանդեայի ճակատամարտ, հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախում։ Հայկական բանակն առաջնորդում էր Տրդատ Ա-ն, պարթևականը՝ Վաղարշ Ա-ն, իսկ հռոմեականը՝ Պետոսը։ Հայկական այրուձիու օգնությամբ Տրդատը 61 թվականին կարողանում է Հայկական Տավրոսի լեռներում կասեցնել հռոմեական լեգեոնների առաջխաղացումը դեպի Տիգրանակերտ։ Դրանից հետո Պետոսը ձմեռում է Հռանդեա կոչվող վայրում, որտեղ 62 թվականի գարնանը սկսվում են գլխավոր ռազմական գործողությունները։ Հայ-պարթևական ուժերը հարձակվում են հռոմեական լեգեոնների վրա, պաշարում նրանց, ապա ստիպում հանձնվել[1]։
Թվական | 62 թվականի գարուն |
---|---|
Մասն է | Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64) |
Վայր | Հռանդեա |
Արդյունք | Հայ-պարթևական ուժերի կատարյալ հաղթանակ, Հռանդեայի պայմանագիր |
Հակառակորդներ | |
Արշակունիների թագավորություն Պարթևստան | Հռոմեական կայսրություն |
Հրամանատարներ | |
Տրդատ Ա Վաղարշ Ա | Կորբուլոն Պետոս |
Կողմերի ուժեր | |
անհայտ | 46-47 հազար հետևակ, 20-21 հազար հեծյալ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Հռոմեական լեգեոններն անցնում են հայերի նիզակների լծի տակով, որը ամենաստորացուցիչ պատիժն էր զինվորականի համար, ապա փախչում և հեռանում Մեծ Հայքի տարածքից։ Երկու տարի անց՝ 64 թվականին, ճակատամարտի նույն վայրում կնքվում է Հռանդեայի պայմանագիրը[1], որով Տրդատ Ա-ն հռչակվում է հայոց արքա և հիմնադրում հայ Արշակունիների արքայատոհմը։