հայ գործարար From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ Միքայելի Վարդանյան (հունվարի 23, 1949, Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - ապրիլի 20, 2014, Երևան, Հայաստան), գործարար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր և ղեկավար, բարեգործ, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող (2009)[1]։
Հրանտ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1949 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 20, 2014 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ինժեներ |
Ամուսին | Զինա Մուրուզյան |
Պարգևներ և մրցանակներ | Անանիա Շիրակացու մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան |
Երեխաներ | Միքայել Վարդանյան Կարեն Վարդանյան |
Hrant Vardanyan Վիքիպահեստում |
Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին Երևանում (Հայաստան), բանվորի ընտանիքում։ 1956-1966 թթ. սովորել է Երևանի Ս. Մ. Կիրովի անվան համար 12 միջնակարգ դպրոցում։ 1968-1974 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով սննդարդյունաբերության ինժեների որակավորում։ 1990 թ.-ից տնտեսական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։
Հրանտ Վարդանյանի շնորհիվ 2000 թ. մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով վերականգնվել է Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը։ Եղել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2003 թթ.), Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի ղեկավար մարմնի անդամ (1992-2001 թթ.), Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ (2003-2014 թթ.)։
Հրանտ Վարդանյանը մահացել է 2014 թ. ապրիլի 20-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[2][3][4]։
Հրանտ Վարդանյանն աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում, որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1984 թ.-ից կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն է եղել։ 1996 թ.-ից սկսել է բիզնես գործունեությունը՝ խթանելով հայրենական արտադրության վերականգմանն ու զարգացմանը։
Հիմնադրել է «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և այլ ընկերություններ։ Նրա հիմնադրած ընկերությունների խումբը՝ «Գրանդ Հոլդինգը», հանրապետության առաջին հարկատուն է, առաջինն է պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով, աշխատատեղերի քանակով[5]։ Ընկերության հետ համագործակցելու շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր՝ հատկապես Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում։
1991 թ.-ից՝ անկախության առաջին վեց տարիներին, երբ երկրում զանգվածային գործազրկություն էր, Հայաստանում գրեթե ոչինչ չէր արտադրվում և ամեն ինչ ներկրվում էր, Հրանտ Վարդանյանը՝ որպես գործարար, իր առջև դրեց հայրենական արտադրության վերածննդի ու զարգացման խնդիրը։ Նա առաջինը հավատաց, որ Հայաստանում անհրաժեշտ մտավոր, կադրային ու արտադրական ներուժ կա՝ ներքին ու արտաքին շուկաներում մրցակցելու համար։ Նա մյուս արտադրողների համար օրինակ դարձավ և իր գործունեությամբ ապացուցեց, որ զանգվածային գործազրկության, արտագաղթի և շրջափակման պայմաններում հայ ազգը ոչ միայն կարող է աշխատել, որակով արտադրանք տալ և իր երկրում արժանապատվորեն ապրել, այլև իր արտադրանքն արտահանել ու այլ երկրների բազմամիլիոնանոց շուկաները գրավել[6]։
Հրանտ Վարդանյանը զբաղվել է նաև բարեգործական գործունեությամբ։ Մասնավորապես, հովանավորել է Երևանի կենդանաբանական այգին, հիմնել և ֆինանսավորել «Հայրենիք» մանկական բարեգործական հեռուստաալիքը, մի քանի տարի շարունակ վճարել Հայաստանի բոլոր «Սոցաշխատանքի հերոս» կոչմանն արժանացածների ամենամսյա թոշակ։ Կառուցել է Հայաստանի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցին[7]։
Հրանտ Վարդանյանը Տավուշի մարզում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, երկարաժամկետ խոշոր բարեգործական ծրագրեր է իրականացրել՝ դրանով իսկ նպաստելով տեղական համայնքների զարգացմանը։
Հրանտ Վարդանյանը ծնվել է Միքայել Վարդանյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Ունի երկու քույր՝ Ռիմա և Ռոզա։ Արմատներն Արևմտյան Հայաստանի Խնուս գյուղից են։ Տատիկն ու պապիկը 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհեր են դարձել։ 7 տարեկանում կորցրել է հորը։ Կնոջ՝ Զինա Մուրուզյանի հետ ծանոթացել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում ուսանելու տարիներին։ Ամուսնացել է 1972 թ.-ին։ Ունի երկու որդի՝ Միքայել և Կարեն, և վեց թոռ՝ Իզաբելլա, Զինա, Հրանտ, Դանիել, Մարկ և Ակսել։
Հրանտ Վարդանյանի ավագ որդին՝ Միքայել Վարդանյանը, եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր[8][9]։ Կրտսեր որդին՝ Կարեն Վարդանյանը, եղել է 5-րդ գումարման պատգամավոր[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.