From Wikipedia, the free encyclopedia
Հրարվեստ (հուն. πυροτεχνία)՝ գիտության մի բնագավառ է, որն ուսումնասիրում է քիմիական բաղադրությունների բոցավառման հատկությունները, ինչպես նաև ընդհանրապես կրակի ստացման և լուսավորության մեջ օգտագործվող սարքերն ու պրոցեսները։
«Պիրոտեխնիկա» բառը հունարենից բառացիորեն կարելի է թարգմանել որպես կրակի («պիրես») հետ վարվելու արվեստ («տեխնիկա»)։
Հրարվեստի զարգացման պատմությունը ընթացել է երկու հիմնական ուղղություններով՝ ռազմական և «կենցաղային»։ Ռազմական բնագավառում պիրոտեխնիկայի կիրառությունը կարելի է կապել մարդու կողմից դեռևս շատ վաղուց կրակի՝ որպես ազդանշանային հնարքի օգտագործման հետ։ Կրակով (ավելի ճիշտ լույսով) հաղորդակցությունը մնացել է մինչև այժմ, օրինակ, մորզեյի այբուբենը, կամ գունավոր ազդանշանային լույսերը։
Անտիկ ռազմական հրարվեստում հեղաշրջումային նշանակություն ունեցավ «Հունական կրակի» հայտնագործությունը, որն պահվում էր խստագույնս գաղտնի (նրա բաղադրության մեջ մտնում էր ծծումբ, սելիտրա, գինեքար և խեժ)։ Հունական կրակն օգտագործվել է երկու նպատակով՝ նետող և հրկիզող։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 310)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.