կենդանակերպի նշան From Wikipedia, the free encyclopedia
Ձկներ (լատին․՝ Pisces), կենդանակերպի տասներկուերորդ նշանը, որը համապատասխանում է խավարծրի 330°-ից մինչև 360° սեկտորին՝ հաշվելով գարնանային գիշերահավասարի կետից, Ջուր տրիգոնի փոփոխական նշան է։ Ձկներին ղեկավարողը Նեպտունն է, իսկ երկրորդ ղեկավարողը Յուպիտերն է։
Արևմտյան աստղագիտության մեջ համարվում է, որ Արեգակը Ձկներ կենդանակերպի նշանում է գտնվում մոտավորապես փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը[1]։ Չպետք է շփոթել Ձկներ նշանը Ձկներ համաստեղության հետ, որում Արեգակը գտնվում է մարտի 12-ից մինչև ապրիլի 18-ը[2][3]։
Ձկներ նշանը ղեկավարում է Յուպիտերը, այստեղ էկզալտացիայի մեջ է Վեներան, վտարման և անկման՝ Մերկուրին[4]։
Ձկները զույգային նշան է, նշանակվում է երկու, տարբեր կողմեր իրար շրջված փակագծերով, որոնք միացած են իրար մեկ կանթով, նշանակվում է նաև հակադիր ուղղություններով լողացող երկու ձկներով, որոնք կապված են մեկ ժապավենով։
Ձկների խորհրդանշանն ամենայն հավանականությամբ գալիս է հին հունական դիցաբանությունից՝ Աֆրոդիտեի և Էրոսի մասին առասպելից, որոնք ցանկանում էին սպրդել հազարագլուխ հրեշ Տիփոնից։ Նրանք սուզվել են գետը և փոխակերպվել են ձկների։ Ձկները ատամներով բռնել էին իրենց միացնող արծաթե թելը։ Ընդ որում Ձկները ասես դիտում են տարբեր կողմեր՝ որպես մարդու գիտակցության և հոգու մշտական բախման նշան։
Ձկների խորհրդանիշը Յունիկոդում ♓ է, գտնվում է տասնորդական 9811 և տասնվեցերորդական 2653 համարների ներքո (որոշ դիտարկիչներում հնարավոր է չարտացոլի), կարող է HTML-կոդ մտցվել որպես ♓
կամ ♓
։
Կենդանակերպի Ձկներ համաստեղությունը դեռևս առանձնացած չի եղել ասորական աստղաբանությունում և աստղագիտությունում․ նրա փոխարեն տեղակայել են kun.mes (Պոչեր), sim.mah (Ծիծեռնակ) և a-nu-ni-tum համաստեղությունները[5]։ Բաբելոնցիները այդտեղ տեսել են պոչերով իրար միացած Ձուկ և Ծիծեռնակ[6]։ Միասնական «Ձուկ» կամ «Պոչեր» (mul.kun.mes, KU6) համաստեղություն ի հայտ է եկել արդեն պարսկական ժամանակների տեքստերում։ Միջագետքյան մշակույթում կենդանակերպի այս նշանը զուգորդվել է ջրի և տարվա շրջափուլի ավարտի հետ (հունձք), ինչը բնութագրական է ավելի ուշ շրջանի աստղաբանական պատկերացումներին[7]։ Ըստ Մարկոս Մանիլիոսի՝ Ձկներից առաջինն ավարտում է ձմեռը, իսկ մյուսը բերում է գարուն։ Անտիկ ավանդույթները կապում էին Ձկներին ջրի և հյուսիսային քամու հետ։ Արդեն միջնադարում մոլորակների՝ Ձկների նշանի տակ անցնելը 1524 թվականին առաջ է բերել համատարած խուճապ․ համարել են, որ այն նախագուշակում է նոր համաշխարհային ջրհեղեղ[8]։ Այս գաղափարը հատկապես ակտիվ շրջանառել են բողոքականները[9]։
Անտիկ ծննդաբանական աստղաբանությունը Ձկները կապել է մարդկանց հետո, որոնք կապ ունեին ծովի հետ՝ նավաշինարարներ, թիավարներ, նավաստիներ, առևտրականներ և այլն։ Մանիլիոսը պնդել է, որ նման մարդիկ երկչոտ են, ինչպես ձկները, և անհավատարիմ[10][11]։ Դեռևս անտիկ շրջանում համաստեղություններն ըստ տարրերի միավորել են եռահամակարգերում՝ ջրի նշանների շարքում էին Խեցգետինը, Կարիճը և Ձկները։ Մարդիկ, որոնք ծնվել են նույն տարերքի նշանի տակ, պիտի որ կապված լինեին իրար ընկերությամբ, սակայն ինչպես գրել է Մարկոս Մանիլիոսը՝ դա պարտադիր չէ։ Խեցգետնի համար Կարիճը կարող էր լինել ստախոս, իսկ Ձկները՝ ցածրոգի ընկերներ[10]։
Բաբելոնական ավանդույթներում այդ նշանների հովանավորության տակ եղել է Սուբարտու երկիրը։ Համաձայն անտիկ աշխարհագրական աստղաբանության՝ Ձկները հովանավորել են Կարմիր ծովը և Հնդկաստանը[12], ինչպես նաև Տիգրիսի և Եփրատի, Պարթևստանի և Բակտրիայի շրջանները[10]։ Ըստ սեմական ավանդույթի՝ Ձկները իշխել են Բաբելոնը, Շոշը և Նինվեն։ Ձկների կապը Նինվեի հետ հիմնված է այն փաստի վրա, որ նրանց անվանումը աքքադերեն հիշեցնում է «Նինվե» բառը, իսկ Նինվեի համար աքքադերեն նշանը պատկերել է ցանկապատված ձուկ[13]։ Երկվորյակների հետ Ձկները համարվել են զույգ նշան։ Ձկների նշանն ունեցել է քրիստոնեական տարբեր մեկնաբանություններ։ Այսպես, Զենոն Վերոնացին կարծել է, որ Ձկների երկակիությունը խորհրդանշել է քրիստոնյաներին և հրեաներին, որոնք նայում են տարբեր կողմեր, սակայն կապված են մեկ ընդհանուր ավանդույթով[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.