Նինվե

From Wikipedia, the free encyclopedia

Նինվե
Remove ads

Նինվե[1](աքքադերեն՝ Ninwe, եբրայերեն՝ נינוה , Nīnewē; հուն․՝ Νινευη ; լատին․՝ Nineve; արաբ․՝ نينوى, Naīnuwa), մ.թ.ա. VIII—VII դարերում Ասորեստանի մայրաքաղաքը, որը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում՝ Մոսուլ քաղաքի մոտակայքում, Տիգրիս գետի ձախ ափին՝ Կույունջիկ բլրի վրա։ Հին հույները կարծում էին, որ Նինվե քաղաքի անվանադիրն է Նինոսը։ Այն հնագույն քաղաքներից մեկն է, որը հատկապես կարևոր նշանակություն է ունեցել Սենեքերիմի թագավորության շրջանում։ Այդ ժամանակներում քաղաքն ուներ 7,5 կմ² տարածք։

Արագ փաստեր Հնագույն քաղաք, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Գրավվել և այրվել է մ.թ.ա. 612 թվականին բաբելոնացիների և մարերի միացյալ զորքի կողմից։ Մովսես Խորենացու հաղորդմամբ՝ Նինվեի գրավմանը մասնակցել են նաև հայերը՝ Պարույր Սկայորդու գլխավորությամբ, ինչի դիմաց Մարաստանի Կիաքսար թագավորի կողմից նա ճանաչվել է Հայոց արքա։ Քաղաքի պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. մոտավորապես 4500 թվականին։ Ք.ա. մոտավորապես 2300 թվականին քաղաքում արդեն Իշտար աստվածուհուն նվիրված տաճար կար։ Նինվեի կարևորությունը հատկապես մեծացավ Ք.ա. 1250 թվականին։ Ասորեստանի մի քանի արքաներ իրենց ապարանքներն ունեին այստեղ։ Սենեքերիմ արքան Նինվեի վերակառուցման և այլ աշխատանքների մեծ գործ է ձեռնարկել։ Հաջորդ արքան, որին Նինվեն պարտական է իր մեծությամբ՝ Ասուրբանիպալն է։ Ք.ա. 612 թվականին Նինվեն բաբելացիների տիրապետության տակ է անցել։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված Հովնան մարգարեին ուղարկել էր փրկելու Նինվեն։ Նավում մարգարեն գուշակել է ի վնաս Նինվեի։ II հազարամյակի վերջերից ասորեստանյան հզորության աճով պայմանավորված՝ քաղաքը դարձավ արքայական նստավայր և վերջապես վերածվեց մայրաքաղաքի։

Remove ads

Հիշատակումներ

Աստվածաշնչում Նինվեն առաջին անգամ հիշատակվում է Ծննդոց 10:11-ում, որտեղ ըստ գրքի հիմնադիրը Նեբրովթն էր։ Նինվեի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է պարունակում նաև Տովբիթի գիրք։

Պատկերասրահ

Տես նաև

Աղբյուրներ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads