From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային օլիմպիական խաղեր 1956 (ֆր.՝ Jeux Olympiques D'Hiver 1956, անգլ.՝ 1956 Winter Olympics, իտալ.՝ 1956 Giochi Olimpici Invernali), պաշտոնապես հայտնի որպես VII ձմեռային օլիմպիական խաղեր, անցկացվել են 1956 թվականի ապրիլի 26-ից մինչև փետրվարի 5-ը Իտալիայի Կորտինա դ’Ամպեցո քաղաքում։ Օլիմպիական խաղերի անցկացման թույլտվությունը նրանց հաջողվել է ստանալ միայն երրորդ փորձից հետո։
Ձմեռային օլիմպիական խաղեր 1956 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | Իտալիա |
Բացում | հունվարի 26, 1956 |
Ջահակիր | Guido Caroli? |
Երդվեց | Giuliana Minuzzo? |
Բացեց | Giovanni Gronchi? |
Փակում | փետրվարի 5, 1956 |
Մարզադաշտ | Stadio Olimpico del Ghiaccio? և Կորտինա դ’Ամպեցո |
Նախորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 1952 |
Հաջորդ | 1960 Winter Olympics? |
Կայք | olympics.com/en/olympic-games/cortina-d-ampezzo-1956(անգլ.) |
1956 Winter Olympics Վիքիպահեստում |
Ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակցություն են ունեցել ԽՍՀՄ մարզիկները (բոլոր սպորտաձևերից՝ բացառությամբ բոբսլեյի և գեղասահքի)՝ ոչ պաշտոնական թիմային հաշվով գրանցելով բացառիկ հաղթանակ։
Օլիմպիական խաղերի բացումը հետաքրքրաշարժ է եղել. օլիմպիական կրակը տանող չմշկորդ Գիդո Կառոլին, վազելու ընթացքում հեռուստատեսային լարի վրա սայթաքելով, ընկել էր, ինչի արդյունքում օլիմպիական կրակը հանգել էր, և ստիպված էին եղել այն կրկին վառել։
Խաղերի անցկացման համար, Կորտինա դ’Ամպեցո-ից բացի, հավակնորդների թվում եղել էին հյուսիսամերիկյան երեք այլ քաղաքներ ևս, որոնցից երկուսը ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդ (այստեղ Օլիմպիական խաղերն անցկացվել էին 1932 թվականին) և Կոլորադո Սփրինգս, իսկ մյուսը Կանադայի Մոնրեալ քաղաքներն են եղել։ Քվեարկությունը տեղի էր ունեցել 1949 թվականի ապրիլի 27-ին Հռոմում, ՄՕԿ-ի 43-րդ նստաշրջանում։
Քվեարկության արդյունքներ | ||
---|---|---|
Քաղաք | Երկիր | Առաջին փուլ |
Կորտինա դ’Ամպեցո | Իտալիա | 31 |
Մոնրեալ, Քվեբեկ | Կանադա | 7 |
Կոլորադո Սփրինգս, Կոլորադո | ԱՄՆ | 2 |
Լեյք Փլեսիդ | ԱՄՆ | 1 |
|
|
Փակագծերում նշված է խաղարկված մեդալների թիվը։
Ցուցադրական ելույթներ
Ծրագրային փոփոխություն
Նախորդ խաղերի հետ համեմատած, հիմնական ծրագիրը մնացել էր անփոփոխ։ Խաղերում, առաջին անգամ բացակայել էին նաև ցուցադրական ելույթները։
Մասնակցում էին 32 երկրների մարզիկներ։ Ձմեռային խաղերում դա ռեկորդային թիվ էր։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ներկայացել էին միավորված թիմով։
● | Բացման արարողություն | ● | Մրցումների որակավորում | ● | Մրցումների արդյունքներ | ● | Փակման արարողություն |
Ամսաթիվ | 26 Հնգ |
27 Ուրբ |
28 Շբթ |
29 Կիր |
30 Երկ |
31 Երք |
1 Չրք |
2 Հնգ |
3 Ուրբ |
4 Շբթ |
5 Կիր |
Մեդալներ | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արարողություն | ● | ● | ||||||||||||
Բոբսլեյ | ● | 1 | ● | 1 | 2 | |||||||||
Լեռնադահուկային սպորտ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 6 | |||||||
Չմշկավազք | 1 | 1 | 1 | 1 | 4 | |||||||||
Դահուկային երկամարտ | ● | 1 | 1 | |||||||||||
Դահուկավազք | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 6 | |||||||
Դահուկացատկ | 1 | 1 | ||||||||||||
Գեղասահք | ● | ● | ● | 1 | 1 | 1 | 3 | |||||||
Հոկեյ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | 1 | ||
Մեդաներ | 2 | 3 | 2 | 3 | 3 | 3 | 2 | 2 | 2 | 2 | 24 | |||
Ընդհանուր թիվ | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 1 | 2 | 3 | 4 | 5 | Մեդալներ |
Օլիմպիական խաղերի հաղթող էր ճանաչվել ավստրիացի Թոնի Զայլերը, ով հաղթել էր դահուկային բոլոր 3 մարզաձևերում։
{{cite episode}}
: Missing or empty |series=
(օգնություն)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 1956» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.