From Wikipedia, the free encyclopedia
Ղասեմ Սոլեյմանի (պարս.՝ قاسم سلیمانی, մարտի 11, 1957[1][2], Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան - հունվարի 3, 2020[3][4][2], , Իրաք[3][5]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ մայոր, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, Իրանի սահմաններից դուրս ռազմական գաղտնի գործողությունների մասնակից[7]։ «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը Սոլեյմանիի ղեկավարությամբ ռազմական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի և Լիբանանի Համաս և Հեզբոլլահ իսլամական կուսակցություններին, ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելուց հետո կարևոր դեր է խաղացել այդ երկրում քաղաքական իրավիճակի կազմավորման գործում։ 2012 թվականից սկսած Սոլեյմանին օգնել է Բաշշար ալ-Ասադի կառավարությանն ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ ու տարածքներ ապստամբ գրոհայիններից։ 2014-2015 թվականներին աջակցել է Իրաքի կառավարությանը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում[8][9]։
Ղասեմ Սոլեյմանի | |
---|---|
պարս.՝ قاسم سلیمانی | |
մարտի 11, 1957[1][2] - հունվարի 3, 2020[3][4][2] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան |
Մահվան վայր | , Իրաք[3][5] |
Գերեզման | Kerman Martyrs Cemetery |
Քաղաքացիություն | Պահլավական Իրան և Իրան |
Զորատեսակ | Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Զորամաս | Քուդս ուժեր |
Հրամանատարն էր | 41st Tharallah Division? և Քուդս ուժեր |
Մարտեր/ պատերազմներ | 1979 Kurdish rebellion in Iran?, Իրանա-իրաքյան պատերազմ, KDPI revolution?, Հարավ-լիբանանյան հակամարտություն, Աֆղանական պատերազմ, Երկրորդ լիբանանյան պատերազմ, Իրաքյան պատերազմ, Իրան-Իսրայել պրոքսի հակամարտություն, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Իրաքում, Իրաքի քաղաքացիական պատերազմ և Իրանական ճգնաժամ |
Պարգևներ |
Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թվականին, աղքատ գյուղացու ընտանիքում, Իրանի հարավարևմտյան Քերմանի նահանգի Քանաթ-է Մալեք գյուղում[10]։ Շահի բարեփոխումների հիման վրա հայրը ստացել է հողատարածք։ Տարրական դպրոցի 5-րդ դասարանն ավարտելուց հետո 13-ամյա Ղասեմն իր ազգակիցների հետ աշխատանքի է անցել Քերման քաղաքում՝ Խաջու փողոցի վրա գտնվող դպրոցի շինարարական հրապարակում՝ որպես բանվոր։ Սոլեյմանիի խոսքերով՝ նրանց վճարել են օրական երկու թուման։ Պարտքերը մարելուց հետո աշխատանքի է անցել տեղի ջրամաքրման դեպարտամենտում, որոշ ժամանակ անց դարձել է ինժեների օգնական[11]։
Երիտասարդ Սոլեյմանին 1979 թվականի իսլամական հեղափոխության գաղափարախոսության կողմնակից էր և առաջին օրերից անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերում, որը հետագայում վերափոխվել է էլիտար ստորաբաժանման և ենթարկվել է միայն Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցչին՝ Ալի Խամենեիին։ Անցնելով 45-օրյա ցերեկային կուրս, որոնք կազմակերպվել էին նոր մարտիկների համար՝ Սոլեյմանին սկսեց իրականացնել ոչ ռազմական Նրան վստահված էր ապահովել Կերման նահանգի անխափան ջրամատակարարումը։
1980 թվականին ձեռք է բերել առաջին ռազմական փորձը՝ քուրդ անջատողականների դեմ ճնշում իրականացնելիս, չնայած այնտեղ նա նշանակալի դեր չի խաղացել։
Երբ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Սադդամ Հուսեյնի հրամանով Իրաքի զինված ուժերը ներխուժեցին Իրան, Ղասեմ Սոլեյմանին Իսլամական հեղափոխության կորպուսի լեյտենանտ էր։ Մարտական գործողությունների սկզբում նա աչքի է ընկել իր խիզախությամբ և հակառակորդի թիկունքում իրականացրած համարձակ հետախուզական գործողություններով։ 30 տարեկանում նա ստանձնել է «Թարալլահ» 41-րդ դիվիզիայի հրամանատարությունը։
1999 թվականին Թեհրանում ուսանողական հուզումները ճնշելուց հետո նա այն 24 սպաներից մեկն էր, որոնք Իրանի նախագահին՝ Մոհամադ Խաթամիին նամակ են գրել, որով իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի առթիվ և դժգոհել են, որ ճնշումներին ներգրավվել է նաև բանակը[12]։
1990-ական թվականներին ղեկավարել է Իսլամական հեղափոխության ստորաբաժանումները՝ Իրանի հարավարևմտյան շրջանում՝ Կերման քաղաքում։ Այդ շրջանով մինչև աֆղանական սահմանն անցնում էր թմրավաճառության ուղին՝ մինչև Թուրքիա, այնուհետ՝ դեպի Եվրոպա։ Սուլեյմանիի զինվորական փորձը օգնել է նրան՝ հաջող պայքար մղել թմրավաճառների դեմ։
2000 թվականին նշանակվել է հատուկ ստորաբաժանման՝ ««Ղոդս»» ստորաբաժանման հրամանատար։
Համարվել է Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարի հավանական իրավահաջորդը, երբ 2007 թվականին գեներալ Յախյա Ռախիմ Սաֆավին թողել է պաշտոնը։
2008 թվականին գլխավորել է իրանցի քննիչների խումբը, որոնք պետք է պարզեին լիբանանյան շիա իսլամական Հեզբոլլահ իսլամական կուսակցության ղեկավար Իմադա Ֆեյեզա Մուգնիի մահվան հանգամանքները։
2015 թվականի նոյեմբերի 24-ին հանդիսացել է ռուս օդաչու Կոստանտին Մուրախտինի փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը, որը Սիրիայում ոչնչացված ռուսական Սու-24 օդանավի օդաչուն էր[13][14][15]։
2011 թվականի Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Ղասեմ Սոլեյմանիի հրամանով իրաքյան աշխարհազորային ստորաբաժանումները պաշտպանել են Բաշշար ալ-Ասադի կառավարությունը։ Կա վարկած, որ 2015 թվականի Սոլեյմանին եղել է Մոսկվայում և համոզել Վլադիմիր Պուտինին Սիրիայում ապստամբների վրա գրոհ իրականացնել[16][17][18]։
Ղասեմ Սոլեյմանիի անունն ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ Իրանի 15 բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների «սև ցուցակում», որոնք կասկածվում են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի մշակման գործում[19]։
Իրանում Սոլեյմանին համարվում է ազգային հերոս, նրա մասին նկարահանվել է ֆիլմեր, գրվել երգեր։ Քաղաքական գործիչների շրջանում նա համարվում է հատուկ օպերացիաների մշակման հաջողված մասնագետ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լայն գործակալական ցանցի ստեղծող[20]։ Ջոն Մագուայերի կարծիքով Սուլեյմանին հանդիսանում է Մերձավոր Արևելքի ամենահեղինակավոր և հզոր կերպարը, չնայած այն բանին, որ նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել[21]։
2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական զինված խմբավորումների մի շարք առաջնորդներ։ Պենտագոնի հաղորդմամբ՝ հարձակման հրամանն արձակել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ղասեմ Սոլեյմանիի վրա հրթիռային հարված հասցրել են դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունում ցուցարարների ներխուժումից հետո։ Պենտագոնում պնդում են, որ դեսպանության վրա հարձակման հրամանն արձակել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ «Նյու Յորք Թայմս» թերթը հայտնել է, որ Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան ոչնչացվել է անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռներով[22][23]։ Ղասեմ Սոլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն մատանու միջոցով[24]։
Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալ, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանիին[25]։
Ըստ միջազգային վերլուծաբանների՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը միջազգային լայն արձագանք է ստացել, կարող է սրել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները[26][27]։
Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի։ Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս։ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից։ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության։ - Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը[28] |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ է որակել։ Նա նաև նշել է, որ հետագա իրադարձությունների զարգացման ամբողջ պատասխանատվություն կկրի Միացյալ Նահանգները[29][30]։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում հայտարարել է եռօրյա սուգ և խոստացել վրեժխնդիր լինել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար[26]։ Առաջնորդը նշել է նաև, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է Սոլեյմանիի արյունը[31][32]։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է սպանությանը և խոստացել, որ Իրանը վրեժխնդրի կլինի գեներալի սպանության համար[33]։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի տարածել, սակայն թվիթերյան իր միկրոբլագում տարածել է ԱՄՆ դրոշը[34][35]։
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նշել է, որ ոչ մի ամերիկացի չի սգալու Սոլեյմանիի մահը, նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի և տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործության համար։ Նա աջակցել է ահաբեկչությանը և սերմանել քաոս[36]։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերում գրել է, որ իրաքցիները ազատության համար պարում են փողոցներում և շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանին այլևս չկա[37][38][39]։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հաստատել է գեներալի սպանությունը և ավելացրել, որ նախագահ Թրամփը ագրեսիայի դեմ վճռակակ գործողություն է իրականացրել[40][41]։
ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բեռնի Սանդերսը կատարվածը որակավորել է սպանություն՝ անվանելով այն «վտանգավոր գործուղություն», որը բերում է ևս մեկ աղետալի պատերազմ Մերձավոր Արևելքում[42][43]։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ վարչապետը դադարեցրել է Հունաստան այցն ու հետ է վերադառնում՝ հետևելու ընթացող գործուղություններին[44]։
«Yesh Atid» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ողջունել է Սոլեյմանիի սպանությունը՝ նշելով, որ նա արժանի էր հենց դրան։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ դատապարտել է տեղի ունեցածը և նշել, որ այն կբարձրացնի լարվածությունը ողջ Միջին Արևելքում[45][46]։
Չինաստանը, որը Իրանի մերձավոր դաշնակիցն է, դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռիսկային ռազմական գործողությունները խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, ինչը անկայունություն է առաջացնում Միջին Արևելքում[47]։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ագնես Կալամարը հայտարարել է, որ «Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ամենայն հավանականությամբ անօրինական է և խախտում է միջազգային հումանիտար իրավունքը»[48][49]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.