Ալի Խամենեի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեի (պարս.՝ سید علی حسینی خامنهای, ապրիլի 19, 1939[1][2][3], Մաշհադ, Պահլավական Իրան[4]), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ 1989 թվականից, Իրանի նախագահ 1981-1989 թվականներին։
Remove ads
Կենսագրություն
Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի Ապրիլի 19 -ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նա եղել է ընտանիքի ութ երեխաներից երկրորդը։ Հայրն ազգությամբ ազարի (ադրբեջանցի) էր, իսկ մայրը՝ պարսիկ։ Ալի Խամենեին Մաշհադում սովորել է շիա իսլամական հոգևոր ակադեմիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Իրաքի Նաջաֆ քաղաքը, բայց քիչ ժամանակ անց վերադարձել է հարազատ քաղաքը։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ղոմ, որտեղ աշակերտել է այաթոլլահ Հոսեյն Բորուջերդիին և Ռուհոլլահ Խոմեյնիին։ Խոմեյնիի արմատական հայացքները շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ալի Խամենեի վրա, որը սկսել է ընդդիմադիր գործունեություն ծավալել Մոհամադ Ռեզա շահի իշխանության դեմ։ 1964 թվականին շահի հրամանով Ռուհոլլահ Խոմեյնին վտարվել է Իրանից, իսկ Ալի Խամենեին բանտարկվել է, սակայն շուտով ազատ է արձակվել և տեղափոխվել Մաշհադ։ 1963 թվականից մինչև 1975 թվականը Ալի Խամենեին բանտարկվել է ավելի քան 5 անգամ[5]։
Remove ads
Իսլամական հեղափոխություն
Ալի Խամենեին եղել է Իրանի իսլամական հեղափոխության առանցքային դեմքերից մեկը։ Իսլամական հեղափոխությունից հետո Ալի Խամենեին հիմնադրել է «Ջոմհուրի-ե էսլամի» թերթը՝ Իսլամական հանրապետության մասին[6]։ Այաթոլլահ Մոնտեզերի հրաժարականից հետո Խոմեյնին Ալի Խամենեին նշանակել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքների ղեկավար։
Քաղաքական գործունեություն
Որոշ ժամանակ անց Ալի Խամենեին զբաղեցրեց Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Ալի Խամենեին բազմիցս այցելել է ռազմաճակատը որպես Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ։
Իրանի նախագահական ընտրություններ

1981 թ. հունիսի 27-ին՝ Իրանում անցկացվեցին Նախագահական Ընտություններ։
Ընտրությունների արդունքներ՝
Հաջորդ նախագահական ընտրությունները Իրանում անցկացվեցին 1985 թվականի օգոստոսի 16-ին։ Այդ ժամանակ նույնպես Ալի Խամենեին ձայների ճնշող մեծամասնությամբ (85%) վերընտրվեց Իրանի Նախագահի պաշտոնում։
Remove ads
Ալի Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդ
1989 թվականի հունիսի 3-ին մահացավ Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։ Այնուհետև Իրանի 74 հոգևորականների քվեարկությամբ Ալի Խամենեին ստացավ 60 ձայն և դարձավ Իրանի հոգևոր առաջնորդ։ Ալի Խամենեին իրապես ընդլայնեց հոգևոր առաջնորդի լիազորությունները։ Այժմ Իրանի հոգևոր առաջնորդը ավելի ազդեցիկ է, քան Իրանի Նախագահը։

Արտաքին քաղաքականություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների քննադատությունը Ալի Խամենեի ելույթի անբաժանելի մասն են կազմում։ Նա քննադատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Միջին Արևելքում իմպերիալիստական քաղաքականություն վարելու համար։ Քննադատում է նաև Իսրայելին աջակցելու և Իրաքի հանդեպ ագրեսիա առաջացնելու համար[7]։
Գրքեր
Ալի Խամենեին Գրել է 10-ից ավելի գրքեր՝
- Իսլամական Հուրանի ընդհանուր ծրագիրը
- Աղոթքի խորությունը
- Համբերության հարցը
- Չորս խոշոր գիտության գործիչների մասին
- Վիլայեթ
- Շիա Իմամների կենսագրությունը
- Միասնություն և Նվիրվածություն
- Արվեստը Այաթոլլա Խամենեիի տեսանկյունից
- Կրոնի պատշաճ ըմբռնումը
- Գործոնն է Իմամների կյանքի պայքարը
- Անհրաժեշտ է վերադառնալ Հուրանին
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads