Ճկուն անվտանգություն
From Wikipedia, the free encyclopedia
Ճկուն անվտանգությունը (անգլ․՝Flexicurity,«ճկունություն» և «ապահովություն» բառերի համադրում/ flexibility and security) սոցիալական պետության մոդել է, որն ունի աշխատաշուկայի ակտիվ քաղաքականություն։ Տերմինը առաջին անգամ ստեղծվել է Դանիայի սոցիալ-դեմոկրատ վարչապետ Փոուլ Նյուրուպ Ռասմուսենի կողմից 1990-ականներին։
Տերմինը վերաբերում է դինամիկ տնտեսության մեջ աշխատաշուկայի ճկունության[1] և աշխատողների ապահովության համակցմանը։
Դանիայի կառավարության ճկուն քաղաքականությունը ենթադրում էր «ոսկե եռանկյունի»․ աշխատաշուկայում ճկունության համադրումը (1) սոցիալական ապահովության (2) և գործազուրկների իրավունքները և պարտականությունները հաշվի առնող աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականության[2] հետ։
Եվրոպական հանձնաժողովը ճկունությունը դիտարկում է որպես աշխատաշուկայի ճկունությունն ու ապահովությունը միաժամանակ բարձրացնելու ինտեգրված ռազմավարություն։ Ֆլեքսեքյուրիտին նախագծված և ներդրված է քաղաքականության չորս բաղադրիչներով. 1) ճկուն և հուսալի պայմանագրային պայմանավորվածություններ. 2)ամբողջ կյանքում ուսուցման համապարփակ ռազմավարությունն 3) աշխատաշուկայի արդյունավետ ակտիվ քաղաքականություն. 4) սոցիալական ապահովության ժամանակակից համակարգեր, որոնք ապահովում են համապատասխան եկամուտների աջակցություն զբաղվածության փոփոխության միջանկյալ փուլերում։
Կարևոր է գիտակցել, որ ճկունության ապահովության հայեցակարգը մշակվել է բարձր աշխատավարձով և հստակ պրոգրեսիվ հարկման համակարգով երկրներում, ինչպես օրինակ՝ Դանիայում։