Եվրոպական հանձնաժողով
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական հանձնաժողով, ԵՄ հաստատություններից մեկն է, պատասխանատու է օրենսդրական առաջարկների, որոշումների կատարման, ԵՄ պայմանագրերի կատարման և ամենօրյա գործունեության պլանավորման համար[1]։ Հանձնաժողովականները պաշտոնի անցնելիս երդվում են Լյուքսեմբուրգում գտնվող Արդարադատության եվրոպական դատարանում՝ պարտավորվելով հարգել պայմանագրերը և լիովին անկախ լինել իրենց մանդատի ժամանակահատվածում պարտականությունների կատարման ընթացքում[2]։ Հանձնաժողովը գործում է կաբինետային կառավարության սկզբունքով՝ 28 անդամներով, ովքեր հայտնի են նաև հանձնաժողովականներ (անգլ.՝ commissionners բառից)[3]։
ԵՄ յուրաքանչյուր անդամ-պետություն ունի մեկ անդամ, որոնք երդում տալուց հետո պարտավորվում են գործել ԵՄ ընդհանուր շահերի շրջանակներում[2]։ Վերոնշյալ 28 հանձնաժողովներից մեկը դառնում է Հանձնաժողովի նախագահ, որի թեկնածությունն առաջարկում է Եվրոպական խորհուրդը, իսկ ընտրությունը կայանում է Եվրոպական խորհրդարանում։ Եվրոպական միության խորհուրդը նշանակում է մնացած 27 անդամներին՝ նշանակված նախագահի հետ համաձայնության հիման վրա[4]։ Եվրոպական հանձնաժողովի ներկայիս նախագահն է Ժան Կլոդ Յունկերը, ով իր պաշտոնը ստանձնել է 2014 թվականին։ Կից գործում է Հանձնաժողովականների քոլեջը, որը 23000 Եվրոպական քաղաքացիական ծառայողներից բաղկացած վարչական մարմին է, ովքեր իրենց հերթին տեղաբաշխված են գլխավոր տնօրենատների և ծառայությունների վարչություններում[5]։ Հանձնաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենը, ֆրանսերենն ու գերմաներենը։ Անդամներն ու իրենց կաբինետները տեղակայված են Բրյուսելում՝ Բեղլեմոն շենքում։