From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր (ՄԱ-ՄԲԾ) (անգլ.՝ United Nations Human Settlements Programme (UN–Habitat)), Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն[4], որը խթանում է մարդկային բնակավայրերի կայուն զարգացմանը քաղաքականության ձևավորման, կառուցվածքների ստեղծման, գիտության և կառավարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդման միջոցով։
ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր | |
---|---|
Տեսակ | ծրագիր[1] |
Հապավում | UN Habitat, UN-Habitat և ONU-Habitat |
Հիմնադրված | 1978[2] |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Նպատակներ |
|
Գլխադասային գրասենյակ | Նայրոբի, Քենիա |
Գործադիր տնօրեն | Մայմունահ Մոհդ Շարիֆ[3] |
Կայք | unhabitat.org(անգլ.)(ֆր.)(իսպ.) |
Այն հիմնադրվել է 1978 թվականին ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի և Կայուն քաղաքական զարգացման առաջին կոնֆերանսի արդյունքում, որը տեղի է ունեցել 1976 թվականին Վանկուվերում, Կանադա։ ՄԱ-ՄԲԾ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Նայրոբիում (Քենիա) գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում։
Ծրագրի մանդատը հետևյալն է․ քաղաքային բնապահպանություն, քաղաքներում չքավորության նվազեցում, հետաղետային վերակառուցում, ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների կանոնավորում, ապաստարանների տրամադրում։ Այն ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ է[5]։
ՄԱ-ՄԲԾ-ն օգնում է աշխարհին ընդառաջ գնալ Հազարամյակի զարգացման նպատակին, այն է՝ մինչև 2020 թվականը բարելավել հետնախորշերում բնակվող առնվազն 100 միլիոն մարդու կյանք և կրճատել նրանց թիվը, ովքեր մշտապես չեն կարողանում օգտվել անվտանգ խմելու ջրից և զրկված են սանիտարահիգիենիկ պայմաններից։
2018 թվականի հունվարից Գործադիր տնօրենը Մայմունահ Մոհդ Շարիֆն է, ով հաջորդել է իսպանացի քաղաքական գործիչ Ջոան Քլոսին[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.