Մաաստրիխտի պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Մաաստրիխտի պայմանագիր (պաշտոնապես՝ Պայմանագիր Եվրոպական Միության մասին) ստորագրվել է 1992 թ.-ի փետրվարի 7-ին Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում[1], որով ստեղծվել է Եվրոպական Միությունը։
Արագ փաստեր Մաաստրիխտի պայմանագիր ...
Մաաստրիխտի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | եվրոպական երկրների դրամական և քաղաքական համակարգերի կարգավորում |
Ստորագրվել է — վայր |
1992 թ. փետրվարի 7 Մաաստրիխտ, Նիդերլանդներ |
Ուժի մեջ է մտել | 1993 նոյեմբերի 1 |
Ստորագրել են | Եվրամիություն Եվրոպական Միության անդամ երկրներ |
Լեզուներ | |
Կայք | օնլայն տարբերակը |
Վիքիդարան պարունակում է տեքստը. en:Treaty on European Union |
Փակել
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1993 թ.-ի նոյեմբերի 1-ին[2]։ Պայմանագիրը լուծեց եվրոպական երկրների դրամական և քաղաքական համակարգերի կարգավորման հարցը։ Պայմանագրի ստորագրման արդյունքում ներմուծվեց եվրոն՝ որպես եվրոպական դրամական միավոր։ Պայմանագիրը նաև հաստատեց միության երեք հիմքերը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները և անվտանգությունը, արդարությունը և ներքին գործերը։