Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Մայրամուտ» («Եղբայրներ») (գերմ.՝ Sonnenuntergang (Brüder)), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի այլաբանական նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1830 թվականից 1835 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 25 × 31 սմ։ «Մայրամուտ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
Մայրամուտ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1837 |
բարձրություն | 25 սանտիմետր[1] |
լայնություն | 31 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Գերմանիա[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Evening landscape with two men Վիքիպահեստում |
«Մայրամուտ» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է տղամարդկանց երկու ֆիգուր, որոնք թիկունքով են կանգնած դիտողին։ Այս երկու ֆիգուրները շատ են հանդիպում նկարչի արվեստում։ Տղամարդկանց և եղբայրների ընկերությունը 19-րդ դարի գերմանական մշակույթում պաշտամունքի աստիճանի է հասել հատկապես իշխանական շրջանակներում։ Երկու տղամարդ կանգնած նայում են, թե ինչպես է հորիզոնում Արեգակը մայր մտնում։ Տեղանքը բլրապատ է, հորիզոնի ներքևում հեղինակը ջրատարածություն է պատկերել։
Կտավի ստեղծման ստույգ տարեթիվը անհայտ է։ Արվեստի պատմաբանները այն թվագրում են 1830 թվականից 1835 թվականների միջակայքը։ Երկար ժամանակ «Մայրամուտ» ստեղծագործությունը գտնվել է կայսերական արվարձանային պալատներից մեկում, ինչը նշված է պիտակի վրա, որը հայտնաբերվել է շրջանակի մեջ ռեստավրացիայի ժամանակ։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո նկարի հետքերը անհետանում են։ Այն գտնվել է Լենինգրադում՝ մասնավոր հավաքածուի կազմում։ 1966 թվականին այն տեղափոխվել է Էրմիտաժ[3]։ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ 352 սրահում։
Էրմիտաժի հավաքածուի կազմում կան պահպանված Կասպար Դավիդի սեպիայով արված աշխատանքներ, որոնցում սյուժեն նույնն է՝ կրկին տղամարդիկ ու կրկին թիկունքով կանգնած։ Դրանցից մեկը կոչվում է «Լուսնի ծագումը» (Երկու տղամարդիկ ափին կանգանծ»)[4], որը, ւստ հավանականության, հանդիսանում է «Մայրամուտ» ստեղծագործության նախահիմքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.