Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)

թանգարան Սանկտ Պետերբուրգում From Wikipedia, the free encyclopedia

Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)map
Remove ads

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ, կերպարվեստի  և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։  Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու։ 1764 թ. կայսրուհի Եկատերինա 2-րդի կարգադրությամբ Բեռլինում գնվեց և Պետերբուրգ բերվեց 225 կտավ, որ վրձնել էին հոլանդական և ֆլամանդական նկարիչները։ Դրանք տեղավորվեցին Ձմեռային պալատում՝ թագուհու ստեղծած պատկերասրահում, որը հետագայում կոչվեց Էրմիտաժ։ Էրմիտաժի գլխավոր շենքը կառուցվել է 1754-1762 թվականներին։ Երբ ցուցանմուշները ավելացան, կառուցվեցին նորանոր շենքեր։

Արագ փաստեր Էրմիտաժ, Տեսակ ...

1852 թվականից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն ցուցանմուշ, որոնց թվում կան 15 հազար նկար, 600 հազար փորագրություն ու գծանկար, 12 հազար քանդակ, 600 հազար հնագիտական հուշարձաններ, մեկ միլիոնից ավելի դրամներ ու մեդալիոններ, կիրառական արվեստի 220 հազար գործեր։ Դրանցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Այստեղ կան Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Կարավաջոյի, Ռեմբրանտի, Էտյեն Վալկոնեի, Միքելանջելոյի և այլ հանճարների գլուխգործոցներ։

1934-1951 թվականներին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին։ Նրա անվան հետ է կապված 1941 թ. ցուցանմուշների էվակուացումը և պահպանումը։ Էրմիտաժն ունի նաև հայ մշակույթի հարուստ հավաքածու Ուրարտուից մինչև մեր օրերը։ Էրմիտաժն ունի իր թատրոնը, գրքային ֆոնդը, որ հասնում է կես միլիոնի։

Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է ցուցանմուշներ՝ քարե դարից մինչև մեր օրերը[11], իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Remove ads

Էրմիտաժը 19-րդ դարի առաջին կեսին

Նիկոլայ I և Ալեքսանդր I գահակալության տարիներին ձեռք բերվեցին ոչ միայն հավաքածուներ, այլ նաև այն նկարիչների առանձին ստեղծագործություններ, որոնց աշխատանքները բացակայում էին Էրմիտաժում։ Հռոմում Ջուստինիանի հավաքածուի վաճառքի ժամանակ ձեռք բերվեցին Կարավաջոյի «Լյուտնիստ» և Բոտիչելիի «Մոգերի երկրպագություն» կտավները։ 1819 թվականին գնվեց «Մադոննայի դիմանկարը», որը պատկանում էր Ջորջոնեյի վրձնին։ Թանգարանի համար ևս մեկ ձեռքբերում համարվեց Կուզվելտի ամբողջական հավաքածուն (1814)։ Նիկոլայ I դարձնելով Էրմիտաժը հանրային թանգարան, զգալի ներդրում է ունեցել պատկերասրահի համալրման մեջ։ Հավաքածուի երկրորդ մասը համալրվեց Ռաֆայելի «Մադոննա Ալբա» և «Երեք Մարիաները Քրիստոսի շիրիմին» կտավներով։ 1845 թվականին Տատիշևը Ռոբեր Կապենի «Երրորդություն» կտավը կտակեց թանգարանին, նաև «Տիրամայրը բուխարու մոտ», Վան Էյկի «Խաչելություն, Սարսափելի դատավորը» և այլ ուրիշ կտավներ։ Հենց այդ ժամանակ Նիդերլանդների արքա Վիլեմ II-ի հավաքածուների աճուրդի ժամանակ ձեռք բերվեցին Վան Էյկի «Ավետում», Սեբաստյանո դել Պյոմբոյի և Գոսարտի «Ծագում խաչից» կտավները։ Վենեցիայում գնեցին իտալական Վերածնունդի վարպետների աշխատանքները, այդ թվում՝ Տիցիանոյի և Պալմա Վեկոյի գլուխգործոցները։

Remove ads

Պատկերասրահ

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads