From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Բակարի Ջորդան (անգլ.՝ Michael Bakari Jordan, փետրվարի 9, 1987[1], Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Մայքլ Բի Ջորդան անգլ.՝ Michael B. Jordan | |
---|---|
Ջորդանը 2018 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնի ժամանակ | |
Ծնվել է | փետրվարի 9, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Newark Arts High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, մոդել և կինոռեժիսոր |
Ընտրանի | Սև Հովազ, Creed?, Friday Night Lights?, Fruitvale Station?, Without Remorse? և Տիեզերական ջեմ 2։ Նոր ժառանգություն |
Համատեղ ապրող(ներ) | Lori Harvey? |
Մայքլ Բակարի Ջորդանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 9-ին Կալիֆորնիա նահանգի Սանտա Անա քաղաքում։ Նա Մայքլ Ջորդանի և Դոնա Դեյվի երեք երեխաների մեկն է[2][3][4]։ Ունի ավագ քույր՝ Ջամիլան, և կրտսեր եղբայր՝ Խալիդը[5]։ Նա սովորել է Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում գտնվող արվեստի ավագ դպրոցում, որտեղ նաև խաղացել է բասկետբոլային թիմում[2]։
Ջորդանը իր կարիերան սկսել է որպես մոդել՝ նկարահանվելով այնպիսի ընկերությունների գովազդներում, որոնցից են՝ Modell's Sporting Goods և Toys "R" Us[6][7]: Նա իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին՝ ստանալով փոքրիկ դերեր «Քոսբի» և «Սոպրանոներ» հեռուստասերիալներում[8]։ 2001 թվականին նա նկարահանվեց «Հարդբոլ» ֆիլմում, իսկ հետագայում նկարահանվեց այնպիսի հայտնի հեռուստասերիալներում, որոնցից են՝ «Մետաղալար» (2002), «Իմ բոլոր երեխաները» (2003-2006), «Ուրբաթ երեկոյի լույսերը» (2009-2011), «Ծնողներ» (2010-2011) և այլն[9]։
2012 թվականին Ջորդանը ստացավ իր առաջին գլխավոր դերը «Ֆրութվեյլ կայարան» ֆիլմում, որի պրեմիերան կայացավ հաջորդ տարի[10]։ 2015 թվականին էկրան բարձրացավ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ «Քրիդ» սպորտային դրաման, որտեղ Ջորդանը մարմնավորում է գլխավոր հերոս Ադոնիս Քրիդին։ Նա արժանացավ կինոքննադատների բարձր գնահատականին այդ ֆիլում նկարահանվելու շնորհիվ, ինչպես նաև ստացավ «Լավագույն դերասան» մրցանակը մի քանի մրցանակաբաշխություններում[11]։ 2018 թվականին կայացավ սուպերհերոսների մասին պատմող «Սև հովազ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Ջորդանը մարմնավորում է Էրիկ Քիլմոնգերին[12]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1999 | «Սև և սպիտակ» | Black and White | Երիտասարդ #2 |
2001 | «Հարդբոլ» | Hardball | Ջեմալ |
2007 | «Բլեքաութ» | Blackout | Սի Ջեյ |
2009 | «Պաստոր Բրաուն» | Pastor Brown | Թարիք Բրաուն |
2012 | «Կարմիր պոչեր» | Red Tails | Մորիս Ուիլսոն |
2012 | «Քրոնիկա» | Chronicle | Սթիվ Մոնտգոմերի |
2013 | «Ֆրութվեյլ կայարան» | Fruitvale Station | Օսկար Գրենթ |
2014 | «Այդ անհարմար պահը» | That Awkward Moment | Մայքի |
2015 | «Ֆանտաստիկ քառյակ» | Fantastic Four | Ջոնի Սթորմ |
2015 | «Քրիդ» | Creed | Ադոնիս Ջոնսոն Քրիդ |
2018 | «Սև Հովազ» | Black Panther | Էրիկ Քիլմոնգեր |
2018 | «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» | Fahrenheit 451 | Գայ Մոնթեգ |
2018 | «Քին» | Kin | Տուն մաքրող |
2018 | «Քրիդ 2» | Creed II | Ադոնիս Ջոնսոն Քրիդ |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
1999 | «Սոպրանոներ» | The Sopranos | Ռայդլենդ Քիդ | 1 էպիզոդ |
1999 | «Քոսբի» | Cosby | Մայք | 1 էպիզոդ |
2002 | «Մետաղալար» | The Wire | Ուոլաս | 12 էպիզոդ |
2003-2006 | «Իմ բոլոր երեխաները» | All My Children | Ռեջի Փորթեր Մոնտգոմերի | 59 էպիզոդ |
2006 | «CSI․ Հանցանքի վայրի տեղազննում» | CSI: Crime Scene Investigation | Մորիս | 1 էպիզոդ |
2006 | «Առանց հետք» | Without a Trace | Ջեսի Լյուիս | 1 էպիզոդ |
2007 | «Դետեկտիվ գործ» | Cold Case | Մայքլ Քարթեր | 1 էպիզոդ |
2009 | «Շտապ ծանուցում» | Burn Notice | Քորի Ջենսեն | 1 էպիզոդ |
2009 | «Ոսկորներ» | Bones | Փերի Ուիլսոն | 1 էպիզոդ |
2009 | «Օգնականներ» | The Assistants | Նեյթ Ուորեն | 13 էպիզոդ |
2009-2011 | «Ուրբաթ երեկոյի լույսերը» | Friday Night Lights | Վինս Հովարդ | 26 էպիզոդ |
2010 | «Օրենք եւ կարգ. Քրեական նպատակ» | Law & Order: Criminal Intent | Դենի Ֆորդ | 1 էպիզոդ |
2010 | «Խաբիր ինձ» | Lie to Me | Քեյ | 2 էպիզոդ |
2010-2011 | «Ծնողներ» | Parenthood | Ալեքս | 16 էպիզոդ |
2012 | «Բնակարան» | House | Ուիլ Ուեսթվուդ | 1 էպիզոդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.