Մայքլ Տրեվինո (անգլ.՝ Michael Anthony Trevino, հունվարի 25, 1985(1985-01-25), Մոնթեբելլո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում կատարած Թայլեր Լոքվուդի դերով։ Մայքլ Տրևինոյի մանկությունն անցել է Լոս Անջելեսի արևելյան մասում։ Նրա առաջին նկարահանումները եղել են Old Navy (հագուստ ընտանիքի համար) գովազդում։

Արագ փաստեր Մայքլ Տրևինո, Ծնվել է ...
Thumb
Մայքլ Տրևինո
Thumb
Ծնվել էհունվարի 25, 1985(1985-01-25) (39 տարեկան)
ԾննդավայրՄոնթեբելլո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունDon Bosco Technical Institute?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Փակել

Հեռուստատեսությունում առաջնաելույթ է կատարել 2015 թվականին Հավերժական ամառ հեռուստասերիալում։ Նա ունեցել է մի քանի դերեր հեռուստահաղորդումներում՝ Հմայվածները, Հավերժական ամառ, Ոսկրերը, Քեյն, Հարուստները, 90210, Մենտալիստը։ Տվյալ պահին Մայքլ Տրևինոն ապրում է Լոս Անջելեսում, բայց ստիպված է լինում գնալ Ատլանտա, որտեղ անցկացվում է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալի նկարահանումները։

Վաղ տարիներ

Մեծացել է Կալիֆոռնիայի Մոնթեբելլո քաղաքում, իսկ հետո տեղափոխվել է Վալենսիա։ Նրա մայրը ծագումով Մեքսիկայի Սակատեկաս քաղաքից է, իսկ հայրը՝ մեքսիկացի ներգաղթյալ, որն ապրել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում[1][2][3][4]։

Անձնական կյանք

Եղել է հարաբերությունների մեջ «Երգչախումբ» հեռուստասերիալի Ջեննա Աշկովիցի հետ։ 2014 թվականի մայիսին զույգը բաժանվել է։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն կինո և հեռուստատեսություն, Տարի ...
կինո և հեռուստատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ Դերեր Նշումներ
2005«Հավերժական ամառ»SummerlandԹիմ Բոուզերէպիզոդ «I Am The Walrus»
2005«Հմայվածները»CharmedԱլաստարԷպիզոդ «Malice In Wonderland»
2006«Գեղեցկուհիները կաթում»Cow BellesՋեքսոն Միդհեռուստասերիալ
2005-2006«Կին-նախագահ»Commander In ChiefՔևինէպիզոդ «Rubie Dubidoux & The Brown Bound Express»
2006«Ոսկրերը»BonesԳրեմ Քասթինգսէպիզոդ «The Headless Witch In The Woods»
«C.S.I.. Հանցագործության վայր Մայամի»CSI: MiamiՄեթյու Բատրաէպիզոդ «Come As You Are»
«Հետախույզ Րաշ»Cold CaseԶաքէպիզոդ «Rampage»
«Առանց հետքի»Without A TraceՔարտել Ռոլինսէպիզոդ «White Balance»
2007-2008«Ռիչերի ընտանիքը»The RichesԲրենտ5 էպիզոդ
2007«Քեյն»CaneՋեյմ Վեգա13 էպիզոդ
2008«Օսթինի աստղային ժամը»Austin Golden HourՋեյքհեռուստասերիալ
«90210․ Նոր դարաշրջան»90210Օսսի Կարտոլա3 էպիզոդ
2009«C.S.I.. Հանցագործության վայր Մայամի»CSI: NYԳևին Սքիդմորէպիզոդ «Prey»
«Մենտալիստը»MentalistԲրենդոն Ֆուլտոնէպիզոդ «A Dozen Red Roses»
«Սերը կգտնի տան ճանապարհը»Love Finds A HomeՋոուշահեռուստասերիալ
«C.S.I.. Հանցագործության վայր Մայամի»CSIԴեյվ Հենքլէպիզոդ «Turn, Turn, Turn»
2009-2015«Վամպիրի օրագրերը»The Vampire DiariesԹայլեր Լոքվուդհիմնական դեր
2011«Գործարան»The FactoryԹեդ
2013«Առաջնածինները»The OriginalsԹայլեր Լոքվուդէպիզոդիկ
2018«Ռոզուել, Նյու Մեքսիկո»Roswell, New MexicoԿայլ ՎալենտիՀիմնական դեր
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.