Մանգակա
From Wikipedia, the free encyclopedia
Մանգակա (ճապ.՝ 漫画家, ), ճապոնական բառ, որը նշանակում է մարդ, ով նկարում է կոմիքսներ։ Ճապոնիայից դուրս այս բառը սովորաբար օգտագործվում է «մանգայի նկարիչ» իմաստով[1]։ Շատ հաճախ մանգական նաև սցենարի հեղինակն է, սակայն բավականին հաճախ սցենարիստը առանձին մարդ է լինում, որը կոչվում է «գենսակուշա» (ճապ.՝ 原作者)[2][3]: Մանգական ինքնուրույն մշակում է կերպարների դիզայնը (հազվադեպ բացառություններով), և հաճախ մոտավորապես նախանշում է ապագա ստեղծագործության սյուժեն (նույնիսկ եթե սցենարի հեղինակը ինքը չէ)[3]։ 2006 թվականի տվյալներով Ճապոնիայում մանգայի շուրջ աշխատել է մոտ 3000 պրոֆեսիոնալ մասնագետ[4]։
Անմիջականորեն մանգայի վրա աշխատելիս մանգական որոշում է էջի շրջանակների քանակը և գտնվելու վայրը, գծագրում է շրջակա միջավայրի հիմնական ուրվագծերը ու կարևոր մանրամասները, մինչդեռ նրա օգնականներից մեկը կամ մի քանիսը[5] կատարում են կոպիտ աշխատանք, ինչպիսիք են թանաքով ուրվագծերով, սքրինշոթերի կիրառում, ֆոների նկարազարդում, նշանակալի կադրեր և այլն[3]։ Այսպիսի թիմային աշխատանք է ստեղծվել նաև Օսամու Տեձուկայի կողմից[6]։
Մանգակայի աշխատանքային ռեժիմը չափազանց խիտ է, ամեն շաբաթ նա պարտավոր է մանգան հրապարակող ամսագրին հանձնել իր ստեղծագործություններից (20-30 էջ)։ Օրինակ` Բլիչի հեղինակ Տայտո Կուբոն ասել է` «Եթե ես ուզում եմ ավելի շատ ուշադրություն դարձնել որոշակի դեպքի վրա, որը ես կարևոր եմ համարում, ես այդ հնարավորությունը չունեմ` ժամանակի պակասի պատճառով»[7]։ Մանգական իր ամբողջ ժամանակի մեծ մասը տրամադրում է մանգայի վրա աշխատելուն։ Մանգակա Դայսուկե Մորիյաման, ներկա գտնվելով Anime Boston 2005 փառատոնին, այն հարցին, թե ինչ նախասիրություններ ունի, պատասխանել է, որ սիրում է զբոսնել և դա իր հիմնական զբաղմունքն է` մանգանների վրա աշխատելուց բացի[8]։ Մանգայի որոշ նկարիչներ միաժամանակ նկարում են երկու մանգա, որոնք սովորաբար հրապարակվում են շաբաթական, իսկ մյուսը` ամսական ամսագրում։
Մանգայի որոշ նկարիչներ միավորվում են ստուդիաներում (օրինակ՝ CLAMP ստուդիայում)[9]։