Բլիչ
From Wikipedia, the free encyclopedia
Բլիչը (ճապ.՝ ブリーチ), ճապոնական մանգա-սերիալ է՝ գրված և պատկերազարդված Տայտո Քուբոյի կողմից։ Բլիչը նկարագրում է Կուրոսաքի Իչիգոյի արկածներն այն բանից հետո, երբ նա ձեռք է բերում Հոգի ուղեկցողի (ճապ.՝ 死神 Շինիգամի, բառացի՝ «մահվան աստված») ուժը մեկ այլ Հոգու ուղեկցող Րուքիա Կուչիկիից։ Նրա նոր բացահայտված ուժը ստիպում է նրան ընդունել մարդկանց չար հոգիներից պաշտպանելու ու մոլորված հոգիներին անդրաշխարհ ուղեկցելու պարտականությունները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բլիչ ճապ.՝ BLEACH | |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}» |
Բլիչը թողարկվել է ճապոնական մանգա-անթոլոգիա Weekly Shōnen Jump-ում 2001 թվականի օգոստոսից ու հավաքվել է շուրջ 63 տանկոբոն հատորներում 2014-ի մայիսի դրությամբ։ Դրա հրապարակումից հետո Բլիչը նյութ է դարձել մեդիա-ֆրենչայզների, որոնց մեջ են մտնում անիմացիոն հեռուստասերիալը, որը թողարկել է Studio Pierrot-ն Ճապոնիայում 2004-2012 թթ., երկու օրիգինալ վիդեո-անիմացիաները, չորս անիմացիոն գեղարվեստական ֆիլմերը, տասը ռոք-մյուզիքլներ ու բազմաթիվ վիդեո-խաղեր, ինչպես նաև այլ՝ Բլիչին նվիրված ապրանքներ։
2006 թվականի մարտի 15-ին Viz Media-ն ձեռք բերեց Բլիչ անիմեի՝ արտասահմանյան հեռուստատեսության ու տնային վիդեոյի տարածման իրավունքը։ Cartoon Network-ի Adult Swim-ը սկսեց հեռարձակել Բլիչն ԱՄՆ-ում 2006 թ.-ի սեպտեմբերի 9-ից։ Viz Media-ն լիցենզավորել է մանգան ԱՄՆ-ում ու Կանադայում անգլերեն լեզվով թողարկման համար ու թողարկել է 60 հատորներ 2014 թ.-ի ապրիլի դրությամբ, ինչպես նաև հրապարակել է Բլիչի գլուխներ Shonen Jump ամսագրում 2007 թ.-ի նոյեմբերից։ Viz Media-ն թողարկել է Բլիչ առաջին ֆիլմ «Բլիչ։ Ոչ ոքի հիշողությունները» DVD-ով Հյուսիսային Ամերիկայում 2008 թ.-ի հոկտեմբերի 14-ին։ Երկրորդ ֆիլմ «Բլիչ։ Ադամանդե փոշու ապստամբությունը» թողարկվել է 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին։ Երրորդ ֆիլմ «Բլիչ։ Դժոխքի դարպասները» թողարկվել է DVD և Blu-ray տարբերակվենով 2012 թ.-ի դեկտեմբերի 4-ին։ Ի դեպ, Hulu-ն թողարկել է անիմեի լուսագրերով տարբերակը Ճապոնիայում հեռարձակված ամեն սերիայից մի շաբաթ անց։
Ճապոնիայում վաճառվել է Բլիչի շուրջ 82 միլիոն կրկնօրինակ, իսկ Հյուսիսային Ամերիկայում այն ամենավաճառվող մանգաներից մեկն է։ Անիմե-ադապտացիան նույնատիպ ընդունման է արժանացել. 2006 թվականին այն գնահատվել է որպես 4-րդ ամենահայտնի անիմե-հեռուստասերիալը Ճապոնիայում ու պահպանել իր դիրքերը ԱՄՆ-ի Թոփ-10 անիմեների շարքում 2006-2008 թվականների ընթացքում։ Սերիալը ստացել է Շոկուգան մանգայի մրցանակը շոնեն լսարանի համար 2005 թ.-ին ու մտնում է Ճապոնիայում ու ԱՄՆ-ում ամենավաճառվող մանգայի ցուցակի մեջ։