Մանդարա լեռնաշղթա
Կամերուն և Նիգերիայի լեռնաշղթա / From Wikipedia, the free encyclopedia
Մանդարա (ֆր.՝ Monts Mandara, անգլ.՝ Mandara Mountains), հրաբխային լեռնաշղթա, ձգվում է Նիգերիայի և Կամերունի սահմանի հյուսիսային հատվածի երկայնքով՝ հարավում գտնվող Բենուա գետից մինչև Մաուրա քաղաքի հյուսիս-արևմտյան սահմաններ[1]։ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Ուպե լեռն է (1․494 մետր)[1]։ Տարածաշրջանը խիտ բնակեցված է Չադի լեզուներով խոսող մոֆու և կիրդի ցեղերով[1]։
Արագ փաստեր Մանդարա լեռնաշղթա, Տեսակ ...
Մանդարա լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Կամերուն և Նիգերիա |
Լեռնաշղթա | Cameroon line? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 901 մետր |
Երկարություն | 200 կմ |
Բարձրագույն գագաթ | Mount Oupay? |
Նյութ | Հրաբխային ապար |
Փակել
Մանդարայի լեռներում, այդ թվում՝ Դիյ Գիդ Բիյ (Diy-Gid-Biy DGB) հնագիտական հուշարձանի տարածքում իրականացվել են հնագիտական լայնածավալ հետազոտություններ[1]։