From Wikipedia, the free encyclopedia
Կամերուն (պորտ.՝ Rio dos Camarões, խեցգետինների գետ), պետություն Կենտրոնական Աֆրիկայում։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի Բիաֆրա ծոցի ջրերով։ Երկրի մակերևույթն զբաղեցնում են սարավանդները, կենտրոնում Ադամավա բարձրավանդակն է (առավելագույն բարձրությունը՝ 2740 մ՝ Բամբուտոս լեռ)։ Ծովափնյա գոտին հարթավայրային է, ավազային կամ ճահճապատ։ Ծովափնյա դաշտավայրում մեկուսի բարձրանում է Կամերուն հրաբխային լեռնազանգվածը (4070 մ)։
Կամերունի Հանրապետություն République du Cameroun Republic of Cameroon |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Խաղաղություն, Աշխատանք, Հայրենիք |
||||
Օրհներգ՝ Օ՝ Կամերուն | ||||
|
||||
Մայրաքաղաք | Յաունդե | |||
Ամենամեծ քաղաք | Դոուալա | |||
Պետական լեզուներ | ֆրանսերեն, անգլերեն | |||
Կառավարում | հանրապետություն | |||
- | Նախագահ | Պաուլ Բիյա | ||
- | վարչապետ | Էֆրաիմ Ինոնի | ||
Անկախություն | ||||
- | Ֆրանսիայից | հունվարի 1 1960 | ||
- | Մեծ Բրիտանիայից | հոկտեմբերի 1 1961 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 475 442 կմ² (53րդ) | ||
- | Ջրային (%) | 1.3 | ||
Բնակչություն | ||||
- | 2005 նախահաշիվը | 17 795 000 (58րդ) | ||
- | 2003 մարդահամարը | 15 746 179 | ||
- | Խտություն | 37 /կմ² (167րդ) 97 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $39.474 միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2,093[1] | ||
ՀՆԱ (անվանական) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $20.686միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,097[1] | ||
ՄՆԶԻ | 0.483 (միջին) (144րդ) | |||
Արժույթ | Կենտրոնական Աֆրիկյան ֆրանկ (XAF) | |||
Ժամային գոտի | EAT (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+1) | ||
Ազգային դոմեն | .cm | |||
Հեռախոսային կոդ | +237 |
1472 թվականին Վուրիի գետաբերանում ափ իջած պորտուգալացի նավաստիները գետում հայտնաբերելով մեծ քանակությամբ կարիտոսներ, այն անվանեցին Rios dos Camaroos՝ «Կարիտոսների գետ»։
Հետագայում եվրոպացիներն այդ անվանումը տարածեցին ամբողջ երկրի վրա[2]։
Կլիման հարավում հասարակածային է, մշտապես խոնավ, մնացած մասերում՝ հասարակածային մուսսոնային։ Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, սահանքավոր, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով։ Խոշոր գետերն են Մանագան, Նիոնգը, Նտեմը։ Կամերունում է գտնվում Չադ լճի հարավային ափը։ Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան։
1472 թվականին Վուրիի գետաբերան իջած պորտուգալացի նավաստիները գետում ծովախեցգետինների առատության պատճառով այն կոչեցին «Ռիո դոս կամարոես» («Ծովախեցգետինների գետ»)։ Այդ անունը Կամերուն ձևով ապագայում տարածվեց ամբողջ երկրի վրա։ 16-8d դարի վերջին Կամերուն են ներթափանցել եվրոպացիները։ 19-8d դարի վերջից մինչև 1916 թվականy Կամերունը եղել է գերմանական գաղութ, որից հետո երկրի տարածքը բաժանվել է Ֆրանսիայի (արևելյան) և Մեծ Բրիտանիայի (արևմտյան) միջև, վերջինս էլ 1946 թվականին՝ Հյուսիսային և Հարավային Կամերունների, 1960 թվականի հունվարի 1-ին Արևելյան Կամերունը հռչակվել է անկախ պետություն, որին 1961 թվականին միացել է նաև Հարավային Կամերունը (Հյուսիսային Կամերունը միացել է Նիգերիային)։
Երկրի բնակչության մեծ մասը պատկանում է բանտու և հաուսա լեզվաընտանիքներին։
Կամերունի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են կակաո, սուրճ, ադամաթուզ, կաուչուկատուներ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Ունի թույլ զարգացած լեռնահանքային արդյունաբերություն (արդյունահանում են ոսկի, կապար, շինանյութեր)։ Զարգացած է անտառարդյունաբերությունը։ Համաշխարհային շուկայում արևադարձային ազոբե թանկարժեք բնափայտի արտահանման մենաշնորհը պատկանում է Կամերունին։ Կան նաև գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ։
Բնակվում են ավանդական աֆրիկյան խրճիթներում (փայտե հիմնակմախքով, ծղոտե կոնաձև ծածկով) և յուրօրինակ, ամբողջապես կավաշեն կոնաձև տներում։ Կամերունում տարածված է փայտի փորագրությունը։ Կենցաղային իրերը զարդարված են մարդկանց, կենդանիների և թռչունների պատկերներով։ Փայտից քանդակում են պաշտամունքային արձաններ, ներկում վառ գույներով, զարդարում խեցիներով և ուլունքներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.