հայ կոմպոզիտոր, դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Մանվել Կարապետի Բեգլարյան (նոյեմբերի 30, 1922, Թիֆլիս, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 19, 2002, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982)։
Մանվել Բեգլարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1922 նոյեմբերի 30 Թիֆլիս Թիֆլիս, ԱԽՖՍՀ |
Մահացել է | նոյեմբերի 19, 2002 79) Երևան Երևան, Հայաստան | (տարիքը
Մասնագիտություն | Կոմպոզիտոր դիրիժոր մանկավարժ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Պարգևներ | |
Manvel Beglaryan Վիքիպահեստում |
Մանվել Բեգլարյանը ծնվել է Թիֆլիսում։ 1931 թվականին տեղափոխվել է Երևան։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (ղեկավար՝ Հ. Բոգդանյան), 1959 թվականին՝ ստեղծագործական (ղեկավար՝ Էդվարդ Միրզոյան) բաժինները։
25 տարի եղել է ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարներից, այնուհետև ղեկավարել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գործիքային մասը։ 1974-1995 թվականներին եղել է Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որտեղ կատարել և ձայնագրել է ավելի քան 1000 երգեր և գործիքային ստեղծագործություններ։ Նրա ղեկավարությամբ անսամբլը համերգներ է տվել Հայաստանի բոլոր շրջաններում, Մոսկվայում, Անդրկովկասի մյուս հանրապետություններում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Ալժիրում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլուր։ 1981 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1999 թվականից՝ պրոֆեսոր)։ Կազմել է մի շարք ձեռնարկներ, գրել սիմֆոնիկ, կամերային ժանրերի ստեղծագործություններ, երգեր հայ պոետների խոսքերով[1]։ Ունի ֆոնդային ձայնագրություններ։ «Քարավան լուսոն»- ն եղել է Բեգլարյանի վերջին ստեղծագործությունը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.