Մաունա Կեա (հրաբուխ)
From Wikipedia, the free encyclopedia
Մաունա Կեա, վահանաձև (հավայան) տիպի հանգած հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4202 մ, որը 35 մետրով է բարձր Մաունա Լոայից։ Նրա հարաբերական բարձրությունը օվկիանոսի հատակից մինչև գագաթը կազմում է 10203 մ, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր գագաթը, Էվերեստից էլ բարձր, եթե վերջինս հաշվենք ծովի մակարդակից[2]։ Կազմված է օլիվինաբազալտային և անդեզիտային լավաներից։ Խառնարանը չի պահպանվել, տափարակ գագաթը գրեթե միշտ ձյունածածկ է (որից և հրաբուխը ստացել է իր անունը)[3]։
Արագ փաստեր Մաունա Կեա, Տեսակ ...
Մաունա Կեա | |
---|---|
Տեսակ | հրաբուխ և լեռ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Հավայի շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Հավայի |
Լեռնաշղթա | Hawaiian–Emperor seamount chain? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4207,3 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 4207,3 մետր |
Նյութ | բազալտ |
Սմիթսոնիան կոդ | 332030 |
Փակել