From Wikipedia, the free encyclopedia
Մառի Միհրանի Աթմաճյան (դեկտեմբերի 5, 1914[1], Բաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 13, 1999, Mandres-les-Roses, Վալ-դը-Մարն), սփյուռքահայ բանաստեղծուհի, գրական և հասարակական գործիչ։
Մառի Աթմաճյան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Մարի Աթմաճեան |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1914[1] |
Ծննդավայր | Բաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | հունիսի 13, 1999 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Mandres-les-Roses, Վալ-դը-Մարն |
Գերեզման | Ancien cimetière de Rosny-sous-Bois |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Դպրոցասէր վարժարան, École Française de Thessalonique? և Փարիզի համալսարան |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Ջանք, Մշակույթ, Անդաստան և Ազատ խոսք |
Մառի Աթմաճյան Վիքիդարանում | |
Marie Atmadjian Վիքիպահեստում |
Բանաստեղծ Սեմայի քույրը։
Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում, որտեղ կատարել է գրական առաջին փորձերը։ 1922 թվականին որբերի հոսանքի հետ մեկնել է Հունաստան։ Ավարտել է հայկական նախակրթարանը, մեկ տարի հաճախել Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյը։ 1925 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ, 1928 թվականին՝ Եթովպիա, 1929 թվականից ապրել է Փարիզում։ Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին։
1930-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում և եղբոր «Մշակույթ» հանդեսում, հետագայում՝ «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբյուր», «Հայաստանի կոչնակ», «Բազմավեպ», «Նոր գիր», «Զվարթնոց» և այլ պարբերականներում։ «Տեգրեշենտո» (1939) պիեսում, «Գողգոթայի շուշաններ» (1948), «Աստեղաքաղ» (1951), «Հավիտենական ուղիներ» (1956), «Գաղթաշխարհի երգեր» (1961), «Ոսկի գեղոն» (1967), «Վերջալույսեն առաջ» (1974), «Հավերժական ուղիներով» (1974) բանաստեղծությունների ժողովածուներում պատկերել է սփյուռքահայերի կյանքը, նրանց հայրենաբաղձ ոգորումները։ Երկար տարիներ նախագահել է Ֆրանսահայ գրողների միությունը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.