From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ, վերջին 20 տարվա մեջ[1][2] սցենարիստների ամենախոշոր գործադուլն է, որը սկսվեց 2007 թվականի նոյեմբերի 5-ին ու շարունակվեց մինչև 2008 թվականի փետրվարի 12[3]։
Սցենարիստների գիլդիայի պահանջը կայանում էր նրանում, որպեսզի Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության հետ նոր պայմանագիր կնքվեր, որի համաձայն կինո և հեռուստաարտադրանքների DVD-ի և համացանցում վաճառքների համար հեղինակների փոխանցումների տոկոսները կավելանան։
Բանակցությունների ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ինչի արդյունքում սցենարիստները հայտարարեցին գործադուլ սկսելու մասին, որը շարունակվեց 100 օր։ Գործադուլին մասնակցեցին ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի արևելյան ու արևմտյան բաժանմունքները։ Նրանց աջակցեցին դերասանների գիլդիան, շատ հայտնի դերասաններ ու քաղաքական գործիչներ[4]։
Գործադուլը բազմաթիվ միլիոնների վնաս հասցրեց ստուդիաներին։ Շատ հեռուստասերիալների նկարահանումները ժամանակավոր կանգնեցվեցին, իսկ մի քանի լիամետրաժ ֆիլմերի ու թոք-շոուների նկարահանումները հետաձգվեցին անորոշ ժամկետով, որոշ մրցանակաբաշխություններ չեղարկվեցին[5]։
Գործադուլի դադարեցման մասին որոշումն ընդունվեց 2008 թվականի փետրվարի 12-ին, իսկ արդեն փետրվարի 26-ին սցենարիստների գիլդիան հայտարարեց պրոդյուսերների հետ նոր պայնանագրի կնքման մասին[6]։
Սցենարիստերի գիլդիայի ու կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միջև բանակցությունները սկսվեցին 2007 թվականի հուլիսի 16-ին։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին ավարտվեց գրողների և արտադրողների միջև երեք տարվա պայմանագիրը, որը կարգավորում էր կինոյի ոլորտի գրողներին դրամական միջոցների փոխանցման կարգը կինոարդյունաբերության կողմից։ 2007 թվականի նոյեմբերի 4-ին սցենարիստները խզեցին բանակցությունները պրոդյուսերների միության հետ ու հայտարարեցին գործադուլ սկսելու մասին[7]։
Միայն 2008 թվականի փետրվարի 8-ին կողմերը կարողացան համաձայնության գալ, իսկ փետրվարի 10-ին սցենարիստների գիլդիայի ղեկավարությունը համաձայնվեց կնքել նոր պայմանագիր ու երկու օր անց, գիլդիայի սցենարիստների 92․5% համաձայնեց դադարեցնել գործադուլը:
Սցենարիստների ու պրոդյուսերների միջև վերջնական պայմանագրի համաձայն, սցենարիստների հեղինակային հոնորարները DVD վաճառքից , ինչպես նաև կինոյի ու հեռուստաարտադրանքից ավելացան։ Առաջին երկու տարին սցենարիստները կսկսեն ֆիքսված գումար ստանալ, իսկ շահույթի 2%-ը կստանան երրորդ տարվա ընթացքում։
Գործադուլի հետևանքով առաջացած տնտեսական վնասը տարբեր է գնահատվում։ Ընդհանուր կորուստները գնահատվում են տարբեր աղբյուրներով 1․3-ից մինչև 2․1 միլիարդ դոլար[3][8]: Լոս Անջելեսի տնտեսական զարգացման վարչության ղեկավար Ջեկ Քեյզերի հայտարարության համաձայն, Լոս Անջելեսի գործադուլից ընդհանուր տնտեսական վնասը կազմեց 2․5 մլրդ դոլար[9]: 2008 թվականի հունվարին «Ոսկե գլոբուս» արարողության ընդհատումը կազմակերպիչներին 60 միլիոն դոլարի չափով վնաս հասցրեց: Շատ ստուդիաներ պայմանագրեր են կնքել գործադուլ անող սցենարիստների հետ: Nielsen հետազոտական ընկերության տվյալներով, 2008 թվականի հունվարի վերջի դրությամբ հեռուստաալիքների շաբաթական լսարանը կրճատվել է 21%-ով։ Որոշ ամերիկյան հեռուստաալիքները կորցրեցին իրենց լսարանի 50%-ը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.