Մասնակից:O'micron/Արցախ
From Wikipedia, the free encyclopedia
Արցախյան ազատամարտ, հայտնի է նաև որպես Ղարաբաղյան պատերազմ, տարածքային և էթնիկական հակամարտություն, որը ընթացել է 1980-ական թվականների վերջից մինչև 1994 թվականի մայիսը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, մի կողմից Արցախի հայ բնակչության ձևավորած պաշտպանական բանակի (Հայաստանի գործուն օժանդակությամբ), մյուս կողմից՝ Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի միջև։ Ինքնին, այս գոյամարտը Արցախի հայ բնակչության պայքարն էր հանուն Հայաստանի հետ միավորման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայաբնակ Չարդախլու գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից հետո Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվում է հայերի բնաջնջման գործընթացը, որով պայմանավորված էլ հակամարտությունը աստիճանաբար վերաճում է լայնամասշտաբ պատերազմի։ Հայաստանին միավորվելու պահանջը սկզբնապես արտահայտվում էր խաղաղ ցույցերով, որի գործնական հետևանքն էլ դառնում է 1988-ին Արցախյան շարժման կազմակերպումը։ Միևնույն ժամանակ, այն Ադրբեջանի կողմից դիտարկվում էր որպես անջատողականության դրսևորում։ Ազգամիջյան բախումները ավելի մասշտաբային ծավալներ են ընդունում 1991 թվականի օգոստոսի 30-ին՝ Ադրբեջանի գերագույն խորհրդի կողմից անկախության մասին հռչակագրի ընդունումից հետո։ Փորձելով հակազդել արցախահայության դիրքորոշմանը՝ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են բազմաթիվ հակահայկական գործողություններ[13][14], որոնց վառ օրինակներից են Սումգայիթի և Բաքվի ջարդերը։
Արցախյան ազատամարտ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ղարաբաղյան հակամարտություն | |||||||||||||
Հայկական կողմի զինվորները Աղդամի ճակատում շտապում են դուրս գալ խրամատից։ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
1988–1991 թվականներին՝
1991–1994 թվականներին՝ Ջավախք |
1988–1991 թվականներին՝
1991–1994 թվականներին՝ Ռազմական աջակցություն՝ | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Սամվել Բաբայան, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան, Հմայակ Հարոյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Անատոլի Զինևիչ |
Իսգանդար Համիդով, Սուրաթ Հուսեյնով, Ռահիմ Գազիև, Շամիլ Բասաև[12] | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
20,000 | 76,000 | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
5 856 | 30 000 - 35 000 | ||||||||||||
Պատերազմական գործողություններն ուղեկցվում են զանգվածային տեղահանություններով․
|
Պատերազմական գործողությունների սանձազերծման գլխավոր շարժառիթը դառնում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանի 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունած որոշումը՝ տարածաշրջանը Հայաստանին միավորելու ելքային հանգուցալուծմամբ։ Այս որոշումն առավել լեգիտիմացնելու նպատակամղմամբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հարակից Շահումյանի շրջանի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի Գյոյգյոլի շրջանի որոշ հատվածներում անցկացվում է անկախության հանրաքվե, որը միաձայն «այո» է ասում Արցախի Հայաստանին միացմանը[15]։ Հանրաքվեն բոյկոտում են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները, որոնք կազմում էին ինքնահռչակ հանրապետության բնակչության ոչ ավելի քան 20 %-ը: Լայնածավալ մարտերը սկսվում են 1992 թվականի սկզբներին։ Միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, չի հաջողվում կոնսենսուսի բերել պատերազմող կողմերին։ 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը ընկած ժամանակամիջոցում հայկական ուժերը ազատագրում են ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Շուշի քաղաքը, իսկ նույն մեկ շաբաթ անց՝ Բերձորի (Լաչինի) մարդասիրական միջանցքը։ Լաչինի ազատագրմամբ Արցախը ցամաքային սահման է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության հետ։ Տիրելով նախկին ԼՂԻՄ-ի տարածքի մեծ մասին՝ 1993 թվականին հայկական զորքերը սկսում են վերահսկողություն սահմանել անկլավի սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ Քարվաճառում, Օմարի լեռնանցքում, Մարտակերտում, Աղդամում, Կովսականում և այլուր։
Արցախյան ազատամարտն ավարտվում է հայկական կողմի վճռական հաղթանակով։ Չնայած մարդկային և ռազմական տեխնիկայի առավելությանը՝ ռեսուրսներով անհամեմատ առավել հարուստ Ադրբեջանը խայտառակ պարտություն է կրում՝ տալով աղետալի կորուստներ։ Հակամարտության արդյունքում Ադրբեջանի տարածքից տեղահանվում են շուրջ 230 հազար հայեր, իսկ Հայաստանից և Արցախից՝ շուրջ 800 հազար ադրբեջանցիներ[16]։ Պատերազմից հետո հայերը լիակատար կերպով տիրապետում էին նախկին ԼՂԻՄ-ին (բացառությամբ՝ Շահումյանի շրջանի) և հարակից 7 շրջաններին, ընդհանուր հաշվով՝ ավելի քան 11 հազար քառ․ կմ տարածքի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներգործությամբ 1994 թվականի մայիսին կնքվում է զինադադար, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ցայսօր չեն հանգեցնում խաղաղության պայմանագրի ստորագրման։ Իրավական առումով ԼՂՀ-ն ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս (տարածքային ամբողջականության սկզբունքի տրամաբանությամբ), մինչդեռ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո ունի լիակատար անկախություն և ինքնիշխանություն։