Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան) (1802[1], Կոստանդնուպոլիս[1] - օգոստոսի 22, 1865(1865-08-22)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), ամենայն հայոց կաթողիկոս 1858-1865 թթ.։ Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն։

Արագ փաստեր Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի, Ծնվել է ...
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի
Ծնվել է1802[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էօգոստոսի 22, 1865(1865-08-22)[1]
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1802 թվականին Կոստանդնուպոլսում։ 1826 թվականին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ 1838 թվականին օծվել է եպիսկոպոս։ 1844 թվականին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ 1845 թվականին վերաբացել է դեռևս 1841 թվականից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հիմնադրել նոր դպրոցներ։ 1855 թվականին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։

Մահացել է 1865 թվականի օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում։

Պատմություն

Ներսես Աշտարակեցու մահից հետո Էջմիածնում հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է կաթողիկոս ընտրել արեւմտահայ եպիսկոպոսներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858 թվականի մայիսի 17-ին, օծվել 1859 թվականի օգոստոսի 15-ին։

Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգալիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյուտորի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։

1861 թվականին հաստատում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, սահմանում ծխական ու թեմական դպրոցների ծրագրերն ու կանոնագրերը։ Մատթեոս Ա–ն փորձում է ընդլայնել Հայոց կաթողիկոսի իրավասությունները։ Այդ նպատակով նա կազմում է Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և ուղարկում կառավարության հաստատմանը։ Սակայն կանոնադրության հաստատման պատասխանը այդպես էլ չի ստանում։

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն իր ժամանակի նշանավոր աստվածաբաններից էր, ուներ բեղմնավոր գրիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որտեղ քննադատում է բողոքականներին և կաթոլիկներին։

Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյանը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.