գիրք From Wikipedia, the free encyclopedia
«Մարգարեն» (անգլ.՝ The Prophet), լիբանանա-ամերիկացի բանաստեղծ ու գրող Ջուբրան Խալիլ Ջուբրանի գիրքը։ Այն բաղկացած է 26 արձակ բանաստեղծություններից, գրվել է անգլերենով[1]։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1923 թվականին, Ալֆրեդ Քնոփֆի կողմից։ «Մարգարեն» Ջուբրանի ամենահայտնի աշխատանքն է, այն թարգմանվել է ավելի քան 100 տարբեր լեզուներով և մտել է աշխարհի ամենաշատ թարգմանվող գրքերի տասնյակի մեջ[2]։
Մարգարեն անգլ.՝ The Prophet | |
---|---|
Հեղինակ | Ժբրան Խալիլ Ժբրան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փիլիսոփայական գրականություն և արձակ բանաստեղծություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1923 |
Թարգմանիչ | Mikhail Naimy? և José Guraieb? |
The Prophet (book) Վիքիպահեստում |
Ալմուստաֆ մարգարեն, որն ապրում էր իր համար օտար Օրֆալես քաղաքում 12 տարի, պատրաստվում է նստել այն նավը, որը նրան պետք է տանի իր հայրենի տուն։ Նրան կանգնեցնում է տեղացիների մի խումբ, որոնք նրան փիլիսոփայական թեմաներով հարցեր են տալիս։ Գիրքը բաժանված է գլուխների, որոնք վերաբերում են սիրուն, ամուսնությանը, երեխաներին, շնորհներին, ուտելիքին ու խմելիքին, աշխատանքին, ուրախությանն ու տխրությանը, բնակվելու վայրին, հագուստին, առևտրին, ոճրին ու պատժին, օրենքներին, ազատությանը, բանականությանն ու կրքին, ցավին, ինքնաճանաչմանը, ուսմանը, ընկերությանը, խոսքին, ժամանակին, չարին ու բարուն, աղոթքներին, գեղեցկությանը, կրոնին ու մահվան։ Վերջում մարգարեն հրաժեշտի խոսք է ասում, որում նշում է, որ հետագայում ինքը կվերադառնա Օրֆալես նոր, դեռ չծնված մարդու կերպարանքով, որից հետո հեռանում է նավով։
1923 թվականին Ալֆրեդ Ա. Քնոփֆը տպագրել է «Մարգարե»-ի 2000 օրինակ, որից կարողացել է վաճառել 1159-ը։ Հաջորդ տարի գրքի պահանջարկը կրկնապատկվել է, իսկ մեկ տարի անց ավելացել է ևս երկու անգամ։ Դրանից հետո ամեն տարի գրքի վաճառքի ծավալը կայուն կերպով աճել է։ 1935 թվականին վաճառվել է 12.000 օրինակ, 1961 թվականին վաճառքի ծավալը հասել է 111.000-ի, իսկ 1965 թվականին արդեն հասել է 240.000-ի։ 1957 թվականին գրքի վաճառքը հասել է միլիոն օրինակի[3]։
«Մարգարեն» թարգմանվել է ավելի քան 40 տարբեր լեզուներով[4][5] և երբեք չի դադարել վերահրատարկվել[6]։ 2021 թվականին վաճառվել էր «Մարգարեի» ավելի քան ինը միլիոն օրինակ։
Մարոնիական կաթոլիկ եկեղեցու հետևորդների ընտանիքում ծնված լինելով՝ Խալիլ Ջուբրանը գտնվում էր ոչ միայն իր կրոնի, այլ նաև՝ իսլամի ու սուֆիզմի միստիցիզմի ազդեցության տակ։ Լիբանանյան արյունալի պատմության մասին նրա գիտելիքն ամրացրել էր նրա հավատը կրոնի ֆունդամենտալ միասնականության վերաբերյալ։ Դրան նպաստել են նաև նրա ծնողները, ովքեր իրենց տանն ընդունում էին տարբեր կրոնների երկրպագող հյուրերի[7]։ Ջուբրանի համեմատություններն ու զուգահեռները հիմնված են նաև Ուիլյամ Բլեյքի աշխատությունների[8], Ուոլթ Ուիթմենի և Ռալֆ Ուալդո Էմերսոնի տեսական այնպիսի գաղափարների վրա, ինչպիսիք են վերամարմնավորումն ու «Բարձրագույն հոգին»։ Ջուբրանի աշխատանքի վրա ազդեցություն են ունեցել իսլամական և արաբական արվեստը, եվրոպական կլասիցիզմը (հատկապես, Լեոնարդո դա Վինչին) և ռոմանտիզմը (Բյելքը և Օգյուստ Ռոդենը), պրեռաֆայելիտների ստեղծագործությունը, ինչպես նաև՝ իրեն ժամանակակից սիմվոլիզմն ու սյուրռեալիզմը[9]։
Ջուբրանը նաև սերտորեն կապված էր բահայի հավատի հետ։ Ջուբրանի ծանոթուհիներից մեկը, Ջուլիետ Թոփսոնը, հիշում էր, որ Ջուրբանը ծանոթացել էր բահայի հավատի հիմնադիրներից մեկի՝ Աբդուլ Բահայի հետ, վերջինիս՝ արևմտյան երկրներով ճամփորդելու ընթացքում[10]։ 1912 թվականի ապրիլին Ջուբրանը նրա հետ անձամբ հանդիպումից առաջ գիշերը չէր կարողացել քնել։ Ջուբրանը նաև ավելի ուշ պատմել է Թոմփսոնին, որ Աբդուլ Բահայի մեջ ինքը «տեսել է անտեսանելին և լիացել է»[11]։
«Մարգարեն» գրքի վրա հեղինակն սկսել է աշխատել 1912 թվականին, երբ «ստացել է իր կղզու Աստծո համար առաջին մոտիվը»[12]։
Գիրքը դարձել է ԱՄՆ հանրային սեփականությունը 2019 թվականի հունվարի 1-ին[13]։ Այն նաև համարվում է Եվրամիության[14], Կանադայի[15], Ռուսաստանի[16], Հարավաֆրիկյան Հանրապետության[17] և Ավստրալիայի[18] հանրային սեփականությունը։
Ջուբրանը կտակել է, որ իր մահից հետո իր գրքի հեղինակային իրավունքները պատկանելու են իր հայրենի Բիշարի քաղաքին, Լիբանանում։ 1935 թվականին Բիշարիում ստեղծվել է Ջուբրանի ազգային կոմիտեն, որը տնօրինում է Ջուբրանի թանգարանը։ Այս ոչ առևտրային կազմակերպությանն են պատկանում Ջուբրանի գրականության ու ձեռագրերի սեփականության բացառիկ իրավունքները[19]։
2009 թվականին կոմիտեն ըստ «Մարգարեն» գրքի մոտիվների ֆիլմ ստեղծելու բացառիկ իրավունքները փոխանցել է ԱՄՆ-ում գործող The Prophet, LLC ընկերությանը։
«Մարգարեն» գրքի շարունակությունն է համարվում «Մարգարեի այգին», որը հրատարակվել է հեղինակի մահից հետո, 1933 թվականին։
«Մարգարեի այգին» պատմում է Ալմուստաֆի զրույցների մասին, որոնք նա ունեցել է իր ինը հետևորդների հետ իր վերադարձից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.