Մարգարիտա Արգուաս
արգենտինացի դատավոր / From Wikipedia, the free encyclopedia
Մարգարիտա Արգուաս (հոկտեմբերի 29, 1902(1902-10-29), Բուենոս Այրես, Արգենտինա - հուլիսի 27, 1986(1986-07-27), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, որն այս մասնագիտության մեջ առաջին կանանցից մեկն էր։ Առաջին կինն էր, որ պաշտոն է զբաղեցրել Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, նշանակվել Իրավունքի և Սոցիալական Գիտությունների Ազգային Ակադեմիայում, ինչպես նաև ծառայել Արգենտինայի գերագույն դատարանում։ Միջազգային Իրավունքի Ասոցիացիայի առաջին կին պրեզիդենտն էր 1968 - 1970 թվականների ընթացքում, ինչպես նաև Հաագայի Միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ 1977 - 1983 թվականների ընթացքում։ 1986 թվականին քաղաքացիական և միջազգային իրավունքի ասպարեզում կատարած աշխատանքի համար հետմահու պարգևատրվել է Կոնեքս մրցանակով։
Արագ փաստեր Մարգարիտա Արգուաս, Ծնվել է ...
Մարգարիտա Արգուաս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1902(1902-10-29) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հուլիսի 27, 1986(1986-07-27) (83 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | ակադեմիկոս և դատավոր |
Աշխատավայր | Բուենոս Այրեսի համալսարան և Արգենտինայի Գերագույն դատարան |
Պարգևներ և մրցանակներ |
Փակել