Մարկ Հերման (անգլ.՝ Mark Herman, 1954[1][2][3], Բրիդլինգտոն, Անգլիա), բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Երկու անգամ առաջադրվել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի։

Արագ փաստեր Մարկ Հերման, Ծնվել է ...
Thumb
Մարկ Հերման
Ծնվել է1954[1][2][3]
ԾննդավայրԲրիդլինգտոն, Անգլիա
ԿրթությունNorthern Film School? և Woodleigh School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր
IMDbID ID 0379179
Փակել

Կենսագրություն

Մարկ Հերմանը ծնվել է 1954 թվականին Անգլիայի Յորքշիրի արևելյան ռայդինգի Բրիդլինգթոն ավանում։

Ավարտել է Հյուսիսային Յորքշիրի Վուդլի դպրոցը (անգլ.՝ Woodleigh School), կրթվել է Լիդսկի պոլիտեխնիկումում և Լոնդոնի ազգային կինոդպրոցում։

Հերմանն Անգլիայի Յորք քաղաքի Սուրբ Ջոնի համալսարանի «Film and Television Production» խորհրդի անդամ է։

1987 թվականին նրա «Կհանդիպենք Ուեմբլիում, Ֆրենկի Ուոլշ» կատակերգությունը ստացել է Միացյալ Նահանգների Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հեղինակավոր «Student Academy Awards» մրցանակը[4]։

Ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն «Ամեն ինչում սպասավորն է մեղավոր» կատակերգությունն է (1992), որի գլխավոր դերակատարը Դադլի Մուրն է։ Առավել հայտնի է «Զոլավոր գիշերազգեստով տղան» ժապավենով, որը 2009 թվականին՝ Գոյա կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ, հաղթել է «Եվրոպական լավագույն ֆիլմ» անվանակարգում[5]։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.