ոզնի From Wikipedia, the free encyclopedia
Մացառախոզեր կամ վայրենակերպեր (լատին․՝ Hystricidae)՝ կրծողների ընտանիքներից մեկը, ենթակարգը ներառում է շուրջ 300 տեսակի կենդանիներ, որոնք ընդգրկվում են առնվազն 18 ընտանիքներում։
Մացառախոզեր |
---|
Գիտական դասակարգում |
|
Առանձին ընտանիքներ են ներկայանում վայրենակերպերը, շինշիլաները, խոզուկները, ագուտիները, ամերիկյան կամ ծառաբնակ վայրենակերպերը, ճահճակուղբը և այլն։ Վայրենակերպերը բնակվում են Ասիայում և Աֆրիկայում։ Ամերիկյան տեսակներին երբեմն խմբավորում են որպես խոզուկանման կրծողներ։ Ենթակարգ անվանադիրը համարվում է վայրենակերպը, որն ապրում է Ասիայում և Աֆրիկայում, ունի 11 տեսակ։
Վայրենակերպերի մարմնի երկարությունը հասնում է մինչև 90 սմ երկարության, իսկ քաշը մինչև 27 կգ։ Մեջքին և կողքերին ունեն երկար փշեր, որոնք ձևափոխված մազեր են, կարող են հասնել մինչև 40 սմ երկարության։
Վայրենակերպը դրանցով պաշտպանվում է գիշատիչներից։ Ապրում է գետնափոր բներում։ Վայրենակերպը ջրում չի սուզվում, քանի որ փշերի ներսում եղած օդը պահում է նրան ջրի մակերևույթին։ Ամերիկայում բնակվում են վայրենակերպերի 16 տեսակներ, որոնք ծառաբնակ են, ընդկրկված են ծառաբնակ վայրենակերպերի ընտանիքում։
Վայրենակերպերի ընտանիքը ընդգրկում է 5 դաս[1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.