From Wikipedia, the free encyclopedia
Մացեյ Կամենսկի (լեհ.՝ Maciej Kamieński, հոկտեմբերի 13, 1734[1][2][3][…], Շոպրոն[1] և Mosonmagyaróvár, Moson County, Հունգարիայի թագավորություն[4] - հունվարի 25, 1821[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[1]), սլովակյան ծագումով լեհ կոմպոզիտոր։ Լեհ ժողովրդի կյանքին նվիրված «Երջանկացած աղքատություն» (բեմ.՝ 1778) առաջին օպերայի հեղինակն է։
Մացեյ Կամենսկի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1734[1][2][3][…] Շոպրոն[1] կամ Mosonmagyaróvár, Moson County, Հունգարիայի թագավորություն[4] |
Երկիր | Ռուսական կայսրություն և Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | հունվարի 25, 1821[1][2][3][…] (86 տարեկան) Վարշավա, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն, օպերա և պատարագի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Maciej Kamieński Վիքիպահեստում |
Սովորել է Շոպրոնում և, հավանաբար, Վիեննայում։ 1765 թվականից ապրել և աշխատել է Վարշավայում։
Առաջինն է սկսել գրել օպերաներ լեհերեն տեքստերի և սյուժեների հիման վրա։ Նրա լեհական հենց առաջին՝ «Երջանկացած աղքատություն» (լեհ.՝ Nędza uszczęśliwiona, 1778) օպերան, ունեցել է մեծ հաջողություն։ Դրան հետևել են 1779 թվականին գրված «Սոֆյա» (լեհ.՝ Zośka, czyli wiejskie zaloty) և «Առաքինի պարզություն» (լեհ.՝ Prostota cnotliwa), հետագայում՝ մի շարք այլ օպերաներ, ինչպես նաև պոլոնեզներ, պատարագներ, օֆերտորիաներ, Յան Սոբեսկու հուշակոթողի բացման առիթով գրված կանտատը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.