Մաքս Մյուլլեր (Muller) Ֆրիդրիխ Մաքս (դեկտեմբերի 6, 1823(1823-12-06)[1][2][3], Դեսսաու, Anhalt-Dessau, Գերմանական միություն[4] և Դեսսաու-Ռոսլաու, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[3] - հոկտեմբերի 28, 1900(1900-10-28)[1][5][2][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլիացի լեզվաբան, ընդհանուր լեզվաբանության մասնագետ, հնդկագետ, դիցաբան։
Արագ փաստեր Մաքս Մյուլլեր գերմ.՝ Max Müller, Ծնվել է ...
Մաքս Մյուլլեր
գերմ.՝ Max Müller |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1823(1823-12-06)[1][2][3] |
---|
Ծննդավայր | Դեսսաու, Anhalt-Dessau, Գերմանական միություն[4] կամ Դեսսաու-Ռոսլաու, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[3] |
---|
Մահացել է | հոկտեմբերի 28, 1900(1900-10-28)[1][5][2][…] (76 տարեկան) |
---|
Մահվան վայր | Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
---|
Քաղաքացիություն | Anhalt-Dessau և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Կրթություն | Լայպցիգի համալսարան (1843) և Alte Nikolaischule (Leipzig)? |
---|
Կոչում | Օքսֆորդի համալսարան[6] և Քեմբրիջի համալսարան[6] |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
---|
Մասնագիտություն | լեզվաբան, գրադարանավար, կրոնի պատմաբան, պատմաբան, թարգմանիչ, համալսարանի դասախոս, առասպելագիր, գրող, բանասեր, կրոնագետ և արևելագետ |
---|
Ամուսին | Georgina Adelaide Grenfell?[7] և Georgina Adelaide Grenfell? |
---|
Ծնողներ | հայր՝ Wilhelm Müller?[8] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Leipzig Fraternity Germania?[10], Թուրինի գիտությունների ակադեմիա[3] և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[11] |
---|
Երեխաներ | Beatrice Stanley Muller?[8], Mary Emily Müller?[7] և William G. Max Muller? |
---|
Ստորագրություն
|
Friedrich Max Müller Վիքիպահեստում |
Փակել
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր (1854—1876 թթ.)։ Մյուլլերը լեզվաբանության մեջ հարել է նատուրալիստական ուղղությանը, սակայն, ի տարբերություն Ա․ Շչայխերի, լեզուն համարել է ոչ թե ինքնուրույն օրգանիզմ, այլ միայն «օրգանիզմի անհրաժեշտ ֆունկցիա»։ Ըստ Մյուլլերի լեզվի զարգացումը «աճ» է, բնական զարգացում, իսկ լեզվաբանությունը՝ գիտություն բնության մասին։ Դեռես երիտքերականներից առաջ Մյուլլեր նշել է անգիր լեզուների ուսումնասիրման կարևորությունը և կենդանի բարբառների դերը լեզվի զարգացման գործում։ Մյուլլեր թարգմանել է «Ռիգվեդան» (հ․ 1—6, 1849—1874), հրատարակել է «Արեելքի սուրբ գրքերը» (հ․ 1—55, 1879—1924) մատենաշարը։