Մաֆին (անգլ.՝ muffin), փոքր, կլոր կամ օվալաձև թխվածք, հիմնականում՝ քաղցր։ Բաղադրության մեջ մտնում են տարբեր միջուկներ, այդ թվում նաև մրգեր։ Նման է կեքսի։ Սովորակին մաֆինը տեղավորվում է մեծահասակ մարդու ափի մեջ։ Կարելի է առանձանցնել նաև եգիպտացորենի ալյուրից պատրաստված մաֆիններ։ Մաֆինի մեջ երբեմն ավելացնում են հապալասը, շոկոլադի շերտերը, ազնվամորին, դարչինը, ընկույզը, բանանը, նարինջը, դեղձը, գազարը, լիմոնը և այլն։

Արագ փաստեր Մաֆին, Ենթատեսակ ...
Մաֆին
Thumb
Ենթատեսակquick bread?
Առաջացման երկիր ԱՄՆ[1]
 Muffins Վիքիպահեստում
Փակել

Ծագում

Մաֆին անվան ծագման հետ կապված կան մի քանի պատմություններ։ Ըստ դրանից մեկի մաֆին բառը եկել է Մեծ Բրիտանիա 11-րդ դարին, ֆրանսիական moufflet բառից, որը թարգմանաբար նշանակում է փափուկ հաց։ Մեկ այլ պատմություն այդ բառը կապում է գերմանական muffe բառի հետ, որը հացի տեսակներից մեկի անունն է։

Մաֆինները ունեցել են փոքր տորթի տեսք, ինչպես եգիպտացորենի ալյուրով պատրաստված հացը։ Այդ մաֆինները ներկայիս մաֆինների չափ քաղցր չեն եղել և չեն ունեցել այսքան տարատեսակներ։ Քանի որ մաֆին թխելը շատ հեշտ էր և արագ, դրանք շատ շուտով պատրաստվում էին նախաճաշի համար՝ որպես արագ պատրաստվող պրակտիկ սնունդ։ Բայց քանի որ մաֆինները շուտ էին չորանում, վաճառքում դրանք հայտնվեցին միայն 20-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակ բաղադրատոմսերը սահմանափակ էին․ օգոտագործվում էին միայն եգիպտացորենի, ցորենի ու վարսակի ալյուրներ, իսկ որպես միջուկ՝ օգտագործում էին չամիչը, խնձորը և ընկույզը։

1950֊ական թվականներին վաճառքում հայտնվեցին մաֆիններ թխելու համար հատուկ պատրաստված խառնուրդներ՝ արտադրված այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Spacey’s (ԱՄՆ) և Cadbury֊ն (Մեծ Բրիտանիա)։ 1960-ական թվականներին բացվեցին սրճարանների ցանցեր, որտեղ վաճառվում էին մաֆինների տարբեր տեսակներ։ Այդպիսի ցանցերը հիմնականում տարածաշրջանային էին։ Օրինակ՝ The Pewter Pot-ը Հարավային Նոր Անգլիայում։ ԱՄՆ-ում չկար նման ֆիքսված տարածաշրջանային բիզնես, սակայն ավստրալիական Muffin Break-ը տարածվեց մինչև Նոր Զելանդիա և Մեծ Բրիտանիա՝ առաքելով մաֆիններ նաև ԱՄՆ։

Մաֆինների տարատեսակներ

Գոյություն ունի մաֆինի երկու տեսակ՝ անգլիական և ամերիկյան։ Անգլիական մաֆինները պատրաստվում են թթխմորով, իսկ ամերիկական մաֆինների խմորի մեջ ավելացնում են փխրուցիչ կամ սոդա։ Ներկայումս նաև կան մաֆիննեի պատրաստման համար հատուկ խառնուրդներ։ Այդ խառնուրդները լավացնում են արդեն պատրատսի մաֆինի կառուցվածքը և տալիս հատուկ համ։ Լրացուցիչ բաղադրիչների՝ մրգերի, ընկույզների ավելացումը օգնում են պահպանել մաֆինի ցանկալի տեսքը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.